«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Մելքոնյան. «Պատերազմի նպատակների և հաղթանակի հարցը որպես պետության ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության առանցքային ուղղություն»

Մելքոնյան. «Պատերազմի նպատակների և հաղթանակի հարցը որպես պետության ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության առանցքային ուղղություն»

«Եթե գիտես նրան [թշնամուն] ու ճանաչում ես քեզ, թեկուզ հարյուր ճակատամարտ վարիր` վտանգ չի լինի, եթե գիտես նրան և չես ճանաչում քեզ, մի անգամ կհաղթես և մի անգամ պարտություն կկրես, եթե չգիտես ոչ նրան, ոչ էլ քեզ, (ապա) յուրաքանչյուր ճակատամարտում պարտություն կկրես»։ 
Չինացի զորավար Սուն Ցզի, մ.թ.ա. 6–5-րդ դդ..

Վանիկ Մելքոնյանի «Պատերազմի նպատակները և հաղթանակի հարցը որպես պետության ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության առանցքային ուղղություն» գիտական եռալեզոու հոդվածից:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած արցախյան պատերազմի պատճառների, ռազմական գործողությունների ընթացքի ու հատկապես դրա հետևանքների, այդ համատեքստում` ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության վերաբերյալ հասարակական և գիտական շրջանակներում պատերազմի ավարտից հետո շատ քննարկումներ և վերլուծություններ եղան, որոնք ներկայում տարբեր ձևաչափերով շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ ճեն հնչել մի շարք առանցքային հարցերի պատասխաններ: Դրանց շարքում առանձնանում էին նաև հետևյալ հարցերը. որո՞նք էին մեր պետության նպատակները այդ պատերազմում և ի՞նչն էր համարվելու հաղթանակ մեզ համար՝ հատկապես, երբ պատերազմի սանձազերծման առաջին օրվանից առաջ քաշվեց այսպես կոչված «Հաղթելու ենք» կարգախոսը:

Հետպատերազմական շրջանում այդ հարցերին ավելացան նաև ևս երկուսը. Ադրբեջանը հաղթե՞ց այս պատերազմում, Հայաստանը պարտվե՞ց, թե՞ հնարավոր է այլ՝ երրորդ տարբերակ: 
Որքան էլ տարօրինակ հնչի, այդ հարցերի օրակարգ բերելն ինքնին նորմալ չէր պետականություն ունեցող կայացած հանրույթներում: Բանն այն է, որ, որպես կանոն, կայացած պետություններում անվտանգային-ռազմավարական փաստաթղթերում համապատասխան կարգով արտացոլված են լինում հնարավոր պատերազմում տվյալ պետության նպատակները և հաղթանակի բովանդակությունը: 
Այդ հարցերի պատասխանները, ցավոք սրտի, չկային անգամ պատերազմից մի քանի ամիս առաջ հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Այն, որ պատերազմի նպատակները և հաղթանակի որոշման հարցը պետության ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության կարևոր ուղղություններից է, աներկբա է:

Հոդվածում ներկայացված է կայացած պետություններում պետության պաշտպանության պատրաստման գործընթացի և ռազմավարական պլանավորման  համատեքստում հնարավոր պատերազմում պետության նպատակների և հաղթանակի բովանդակության որոշման ընդունված մոտեցումները՝ հղում անելով նաև առավել հայտնի ռազմագիտական մտքին»: 

Վանիկ Մելքոնյան