«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Մեր տղերքի մասին մոռացել են». Շիրակի բնակիչները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը (տեսանյութ)

«Մեր տղերքի մասին մոռացել են». Շիրակի բնակիչները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը (տեսանյութ)

Շիրակի բնակիչները փակել են դեպի հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ճանապարհը։

Բնակիչներն արդեն փակել են Քեթիի ու Ազատանի ճանապարհները և փորձում են փակել  Գյումրի–Երևան ավտոճանապարհի` Լանջիկ գյուղի հատվածը։

«Մեր տղերքի մասին մոռացել են, չորս օր նրանք եղել են շրջափակման մեջ», – Sputnik Արմենիային ասաց շիրակցի Կարապետ Պողոսյանը, որի տեղեկություններով`  Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Գերեվարվել են հիմնականում Հոռոմ, Լանջիկ և Ազատան գյուղերի բնակիչները։ Ազատանի քաղաքապետը Երևան կգա տեղի իշխանությունների հետ հարցը պարզելու համար ։

 Հիշեցնենք` ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ: