«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


«Մեզ, վրացիներիս համար, Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի խաղաղասեր, հավասարակշիռ և իմաստուն ոգու մարմնավորումն է»

«Մեզ, վրացիներիս համար, Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի խաղաղասեր, հավասարակշիռ և իմաստուն ոգու մարմնավորումն է»

1991 թվականի հուլիսի 27-ին Թբիլիսիում ստորագրվում է հայ-վրացական «միջպետական հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին» պայմանագիրը, որը հանդիսանում է անկախության ձգտող Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրվել է պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմից:

Ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպված պաշտոնական ճաշից հետո, հրաժեշտի ընթացքում, Վրաստանի նախագահը հայտարարել է` «Մեզ` վրացիներիս համար, Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի խաղաղասեր, հավասարակշիռ և իմաստուն ոգու մարմնավորումն է» (մեջբերումը` «Ազգ», 31.07.1991):

1993 թվականին Վրաստանում Գամսախուրդիա-Շևարնադձե առճակատման և ներքաղաքական լարված իրավիճակի պայմաններում նախագահ Շևարնադձեն դիմում է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, խնդրելով Վրաստանի ներքին կայունությունը վերականգնելու և «այլ երկրների զինված խմբավորումների դեմ» պայքարելու համար խաղաղարար զորք ուղարկել Վրաստան:

Տեր-Պետրոսյանը կայունության շուտափույթ վերականգնում մաղթելով Վրաստանին, վերջինիս ներքին գործերին չխառնվելու և երկու ժողովուրդների հարաբերությունները չխաթարելու հիմնավորմամբ մերժում է զորախումբ ուղարկելու խնդրանքը: