«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել ևս 5 հայ ռազմագերիների մասին

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել ևս 5 հայ ռազմագերիների մասին

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Հայտնում են իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։

«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքայելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել ՄԻԵԴ՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով»,–նշված է իրավապաշտպանների հայտարարության մեջ։

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 3-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմում այս պահին կա 17 հայ ռազմագերի։ Ինչ վերաբերում է գերի ընկած քաղաքացիական անձանց մասին լուրերին, Վարդանյանն ասել է, որ նրանց մասին ևս տեղեկությունները ճշգրտման փուլում են։