Միջազգային գիտաժողով և ցուցահանդես Մատենադարանում՝ նվիրված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին (տեսանյութեր)
Միջազգային գիտաժողով և ցուցահանդես Մատենադարանում՝ նվիրված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին
Գիտաժողովում զեկույցով հանդես են գալու են հեղինակավոր մի շարք միջազգային գիտնականներ՝ Ալեքսանդ Խոսրոև (ՌԴ ԳԱ, Արևելյան ձեռագրերի ինստիտուտ), Իգոր Դորֆման-Լազարև (Սոֆիայի համալսարան), Էնդի Հիլկենս (Վիեննայի համալսարան), Ելենա Մեշչեռսկայա (Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան), ինչպես նաև Կլոդ-Արմեն Մութաֆյան (անհատ հետազատող), Վահան Տեր-Ղևոնդյան (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ)։
Բացման խոսքով ելույթ է ունեցել Մատենադարանի նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ արժևորելով Լևոն Տեր-Պետրոսյանի անցած ուղին և մինչ այժմ ստեղծած պետական ժառանգությունը․ «Որպես պետական այր և քաղաքական գործիչ, իր մասին շատ բան է գրվել և ապագայում շատ ավելին է գրվելու։ Մեր նպատակն է՝ ներկայացնել վաստակաշատ արևելագետ-հայագետի գիտական ժառանգությունը, նրա ներդրումը բանասիրության և պատմության ասպարեզում»։
Գիտաժողովի հիմնական թեմաները նվիրված են լինելու հայ-ասորական կապերին, Կիլիկիայի հայկական թագավորության պատմությանը, հայ թարգմանական գրականությանը. բնագավառներ, որոնց մասնագետն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ radar.am
Ցուցահանդեսում ներկայացված էին Առաջին նախագահի հանդիպումներից լուսանկարներ, իր ստորագրությամբ փաստաթղթեր, ինչպես նաև իր քաղաքաքկան, գիտական գործունեության մասին պատմող գրքեր և վավերագրություններ։
«Ղարաբաղյան իմ քաղաքականությունը ոչ մի կապ չունի իր քաղաքականության հետ», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով խաղաղության վերաբերյալ վարչապետի օրակարգին:
Դիտարկմանը, որ տեսակետ է հնչում, թե Արցախի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն առաջ է տարել հենց իր՝ Տեր-Պետրոսյանի թեզերը՝ փոխզիջումներով հասնել կոնֆլիկտի հանգուցալուծմանը, առաջին նախագահն արձագանքեց. «Այդ թեզերը նա կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ու պատերազմ բերեց»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ բանավիճելու հնարավորությանը, Տեր-Պետրոսյանը վերստին իր մոտեցումն արտահայտեց՝ հորդորելով վարչապետին հրապարակել Լեռնային Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը:
«Թող հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռք տակ են։ Այդ մասին հարյուր անգամ ասել եմ։ Եթե հրապարակի, վեճն արդեն վերջացած կլինի, ամեն ինչ այնտեղ ասված է»,– «Ազատության» փոխանցմամբ ասաց ՀՀ Առաջին նախագահը:
Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի և ցուցահանդեսի լուսանկարները` այստեղ:


