«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Միջազգայնագետ. Եթե հայկական կողմը չպատասխանի Պետդեպի ձևակերպումներին, ուրեմն իրենց հետ համաձայնեցված են

Միջազգայնագետ. Եթե հայկական կողմը չպատասխանի Պետդեպի ձևակերպումներին, ուրեմն իրենց հետ համաձայնեցված են

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները:

Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:

Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ:

Մի քանի ժամից պարզ կլինի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարութուն է տարածել՝ նշելով. «վիճելի տարածքներում («disputed territories») զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է»: