«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


«Մոնղոլ թաթարական հորդաները կգան կգնան, իսկ պատմությունը ցույց է տալիս թե ով ինչ է արել իր երկրի  համար: Ծնունդդ շնորհավոր հզոր մարդ»

«Մոնղոլ թաթարական հորդաները կգան կգնան, իսկ պատմությունը ցույց է տալիս թե ով ինչ է արել իր երկրի  համար: Ծնունդդ շնորհավոր հզոր մարդ»

Ծնունդդ շնորհավոր հզոր մարդ, միակ նախագահ։

Դուք հայոց պատմության մեջ կմնաք որպես անսահման հայրենասեր, հեռատես ու սուր միտք ունեցող քաղաքական գործիչ։ Միակը, որի ղեկավարման օրոք առաջին անգամ հազարավոր տարիներ անց Հայաստանը տարածքները ընդլայնեզ, պարտադրված պատերազմում հաղթեց, աշխարհում առաջին անգամ փակված ատոմակայան վերաբացեց, զրոյական բյուջե ունեցող երկիրը ծանր պատերազմից հետո շատ կարճ ժամանակում տնտեսական աճ գրանցեց, դաժան երկրաշարժի ու պատերազմի պայմաններում երկիրը քաոսի չվերածվեց, երկրում գերակայում էր օրենքը, որի համար հարեվան երկրներն էին մեզ նախանձում, (Վրաստանի բարեկամներս վկա), ու չնայած նրան որ տնտեսությունը ծանր վիճակում էր, ոչ մի պետական կարեվոր կառույց, գործարան չվաճառվեց։

Ձեր ղեկավարման տարիներին հպարտությամբ էինք լցվում երբ տեսնում էինք ինչպիսի հարգանքով ու ակնածանքով էին աշխարհի գերհզոր երկրների ղեկավարները ընդունում ձեզ՝ այսինքն Հայաստանին, իսկ թշնամիները քծնում, մեզ օդ ու ջրի պես խաղաղություն էր հարկավոր, բայց այն չխնդրեցիք սրա նրա դուռը գնալով, այլ ստիպեցիք արժանապատիվ ձեվով,։ Զրոյից պետություն ստեղծելը հեշտ բան չէ, այդ պատճառով էլ հետխորհրդային երկրների ղեկավարներից ձեր օգնությանն էին դիմում , անձամբ եմ հիշում։

Պատմության հիշողությունը ոչ տարիների, ոչ էլ տասնյսկ ու հարյուրավոր տարիներով չի սահմանափակվում, եվ այն անողոք է, այնտեղ միայն հիշվելու են չոր փաստեր, թվեր։ Մոնղոլ թաթարական հորդաները կգան կգնան , իսկ պատմությունը ցույց է տալիս թե ով ինչ է արել իր երկրի  համար։

Աստված Ձեզ անսպառ առողջություն տա պարոն Նախագահ։

Nune NG