Նարեկ Գալստյան. քպ-ական իշխանությունը փորձում է վիժեցնել Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովը (տեսանյութ)
Հենց այս րոպեներին Հայ Առաքելական Եկեղեցու 6 Սրբազանների նկատմամբ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այն պատճառով, որ նրանք, լինելով Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, առաջարկել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին կարգալույծ անել Արման Սարոյանին (նախկին Գևորգ)։
Փաստացի, քպ-ական իշխանությունը՝ թքած ունենալով իրավական, բարոյական ու հոգևոր նորմերի, կանոնների, օրենքների վրա, փորձում է վիժեցնել Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովը՝ հասնելով նրան, որ հայաստանյան մի խումբ հոգևորականներ չկարողանան մեկնել։
Շուտով, վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ։
Հայաստանում գործող իրավապաշտպաննների, քաղաքացիական հասարակություն կոչվածի մեծ մասի, արևմտյան, թուրքական ու ադրբեջանական աջակցության ու ծափերի ներքո ընթանում է անթաքույց քաղաքական հետապնդում։ Սա է քպ-ական «ժողովրդավարության բաստիոնը»։
Մեր երկիրն արագ քայլերով գլորվում է դեպի ամենազազրելի դիկտատուրա։


