«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Նիկողայոս Հովհաննիսյան. Ոսկետափի գյուղապետը պահանջում է, որ տեր հայրը լքի եկեղեցին. Անաստվածության վերջին ձևը

Նիկողայոս Հովհաննիսյան. Ոսկետափի գյուղապետը պահանջում է, որ տեր հայրը լքի եկեղեցին. Անաստվածության վերջին ձևը

Աներևակայելի բան է եղել.
Այսօր Մասյացոտնյաց թեմի՝ Ոսկետափի գյուղապետը եկել է եկեղեցին կառուցող բարերարի հետ և քահանային ասել, որ Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցին ինքն է կառուցել և  պահանջում է, որ տեր հայրը լքի եկեղեցին…

Նման բան չի եղել պատմության մեջ։ Սա ապշելու բան է։

Անաստվածության վերջին ձևը։ Էսօր կարողա՞ տեր հայրը գնա, բայց վաղը՝ այ վաղը, դուք ու ձեր սերունդները կանգնելու եք Աստծո ահեղ դատաստանի առաջ, լաց և ատամների կրճտոց։

Նիկողայոս Հովհաննիսյան

«Միանշանակ ես եկեղեցու բանալին չեմ հանձնելու ոչ իրենց, ոչ ոքի, քանի դեռ իմ թեմի առաջնորդից՝ հայր Ռուբենից, հրահանգ չկա։ Վերջ։ Մնացածը հակաօրինակ է, հակականոնական», 24News-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Մասյացոտնի թեմի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը՝ անդրադառնալով համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի և եկեղեցու բարերարի կողմից առավոտյան իր նկատմամբ իրականացրած հերթական ճնշումներին, ինչպես նաև հավելեց. «Մի օր, հուսանք, օրենքի երկիր կլինի, և պատասխան կտան բոլորը իրենց արածների համար»։

Քահանայի խոսքով՝ ինքը եկեղեցում է եղել, երբ եկել են բարերար Համլետ Գորոյանը ու եղբայրը, ինչպես նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նշան Հովհաննիսյանը, որը հանդիսանում է նաև Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի տեղակալը, ինչպես նաև գյուղից մեկ-երկու հոգի, ովքեր ոչինչ չեն խոսել։

Ամբողջական՝ 24News-ում:

Նշենք, որ Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։