«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Նիկողոս Հովհաննիսյան. Սուրբ Էջմիածինը ենթարկվում է նեռի հարձակումներին. Մի՛ մասնակցեք եկեղեցու դեմ արշավին

Նիկողոս Հովհաննիսյան. Սուրբ Էջմիածինը ենթարկվում է նեռի հարձակումներին. Մի՛ մասնակցեք եկեղեցու դեմ արշավին

Ես չէի ցանկանա, որ էսպես լիներ, չէի ցանկանա Մայր Աթոռը պաշտպանել՝ հենց Մայր Աթոռի միաբաններից, չէի ցանկանա՝ տեսնել այս դավաճանական քայլը, սա ամենավերջին արարքն էր, որին կուզեյի ականատես լինել, բայց ունենք այն՝ ինչ ունենք։

Էջմիածինը ենթարկվում է նեռի հարձակումներին։ Սատանան ընտրել է աշխարհի ամենահին ու ամենազորեղ եկեղեցիներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նա այս ամենն անում է հենց եկեղեցու միաբանների միջոցով՝ ներխուժելով նրանց հոգի՝ սևացնելով այն ու տրամադրելով Ամենակարող Տիրոջ դեմ։

Ես կկանգնեմ չարի «մխացող նետերի» դեմ։ Իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի ներսի տիրադավի կողմից։ Ձեր տան նախանձը կերավ ձեզ՝ վայ աստվածամերժներ։ Սատանան ձեզ ներշնչել է, թե դուք դա «բարի» նպատակով եք անում, այնինչ՝ նայեք ձեզ կողքից, դուք «քարեր եք հանում աստվածանորոգ Մայր Աթոռի հիմքերից։

Վստահեցնում եմ՝ ձեր իսկ հանած քարերը, ձեր տապանաքարերն են լինելու՝ այս և հանդերձյալ կյանքում։ Ամոթ և խարան ձեզ՝ կանգ առե՛ք։

Նիկողոս Հովհաննիսյան

Ըստ որոշակի լուրերի՝ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզպետները հստակ թիվ են դրել մարզի դպրոցների և մանկապարտեսնեերի կոլեկտիվների վրա, որ պետք է այսօր ներկա լինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ սատանիստական հավաքին։ Կոչս ուսուցիչներին և իրենց ընտանիքներին.
Մի՛ մասնակցեք եկեղեցու դեմ արշավին, մի՛ կատարեք սատանայի հրամանները, մի՛ մտեք անեծքի տակ և ձեր երեխաներին, ընտանիքներին ու սերունդներին մի մտցրեք այդ նույն անեծքի տակ։ Աստված բոլորիդ պահապան։

Նիկողոս Հովհաննիսյան


Հիշեցնենք՝ իշխանական մամուլը շրջանառության մեջ է դրել հանրային հնչեղություն ստացած 10 տիրադավ եպիսկոպոսների հայտարարությունը, որով կոչ է արվում դեկտեմբերի 18-ին հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու նպատակով:

Նշենք՝ Միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝՝դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին