«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցների բողոքի ակցիան (ուղիղ)

Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցների բողոքի ակցիան (ուղիղ)

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:

Ըստ news.am- ի՝ կենտրոնի աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ դեկտեմբերի 30-ին ժողովի են հրավիրել եւ ասել՝ ազատման դիմում գրեք. «Մեզ ներկայացված դիմումի մեջ գրված էր. «Խնդրում եմ՝ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն»: Մեզ ասացին մինչեւ հունվարի 15-ն իրավունք ունեք աշխատելու, դրանից հետո ազատված եք: Իրավաբանը մեզ ներկայացրեց, որ դիմումը գրեք, թե չգրեք, միեւնույն է ազատված եք:
Երբ մենք հարցրեցինք պատճառը, ինձ ասացին՝ դու լավ ես ապրում, դրա համար, մյուսին ասացին՝ դու բնական շուբա ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես: Ոչ մեկին չասացին՝ աշխատանքում թերացումներ ունես: Ես երկու ամիս կովիդով հիվանդ 45 պացիենտի եմ սպասարկել միայնակ: Անցած տարվա փետրվար-մարտին մեզ ասացին՝ ստորագրեք, որ դուք կովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Ստորագրել ենք, որ աշխատանքից չզրկվենք: Ես այստեղ աշխատում եմ 25 տարի»,-ասաց նա:

Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ վաղուց կար խոսակցություն, որ ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է, վերանորոգման է կանգնելու, բայց իրենց խոստացել էին, որ պետք է տեղավորեն ուրիշ տեղեր. «Իսկ հիմա եկան ասացին՝ դիմում գրեք, ազատվեք»:

Լրացված.

Առողջապահության նախարարությունն ու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրինությունը քննարկումներ են անում, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունք բացվի այլ հիվանդանոցում եւ կոլեկտիվի մի մասը, չեմ կարող ասել՝ որքան մասը, տեղափոխվելու է այնտեղ աշխատելու:  Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, Ինֆեկցիոն կենտրոնի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը:

«Դա կարող է լինել Մալաթիայում կամ Մասիվում, հիվանդանոցներից մեկում: Մինչեւ որ շենքը վերապրոֆիլվորվի, հասկանան եւ վերադառնանք էլի բնականոն ընթացքով աշխատենք: Եթե թեկուզ ժամանակավոր գնում են այլ հիվանդանոցում աշխատելու, իրենք արդեն այդ հիվանդանոցի աշխատակից պետք է լինեն, ոչ թե Ինֆեկցիոն հիվանդանոցի, դրա համար այդ պրոցեսը գնում է: Քանի որ վերջնական հստակ որոշում չկա, մենք չենք կարող իրենք ասել՝ գիտեք, դուք այստեղից դուրս եք գալու, գնալու ենք այնտեղ աշխատելու»,-ասաց նա:

Աշխատակիցների հարցին, թե այդ դեպքում ինչու են իրենց ստիպում ազատվել իրենց դիմումի համաձայն, փոխտնօրենը պատասխանեց, որ այդ հարցը կճշտի իրավաբանի հետ, ինքը տեղյակ չէ: