«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Ո՞ր խախտումների պարագայում վարորդները հունվարի 1-ից կզրկվեն վարորդական իրավունքից

Ո՞ր խախտումների պարագայում վարորդները հունվարի 1-ից կզրկվեն վարորդական իրավունքից

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացրել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը, որն այլ կերպ անվանում են Բալային համակարգ:

Այսպիսով, վարորդն ամբողջ տարվա համար ունենալու է 9 բալ ու տարբեր խախտումների ժամանակ տարբեր բալեր է կորցնելու: Մեկ տարվա ընթացքում 9 բալը սպառելու պարագայում վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: 3 ամիս անց նա կարող է հանձնել տեսական քննություն և վերականգնել վարելու իրավունքը, եթե չի հանձնում քննություն, ապա 6 ամիս անց առանց քննության է վերականգնվում այդ իրավունքը: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում վարորդը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով: Այս դեպքում նա միայն մեկ տարի հետո ու ամբողջական քննություն հանձնելու պարագայում կարող է վերականգնել վարելու իրավունքը: Խախտումներն առայժմ արձանագրվելու են միայն տեսանկարահանող սարքերի միջոցով: 2020 թվականի սեպտեմբերից բալային համակարգով վարորդների հետ կաշխատեն նաև ոստիկանական խմբերը:

Ինչ վերաբերում է խախտումներին, որոնց դեպքում վարորդներն անմիջապես կզրկվեն վարորդական իրավունքից 

«Առանց թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր կամ կապույտ առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային նշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը կամ այն գծանշումները ունենալը, որոնք կատարվում են հատուկ՝ շտապօգնության, ոստիկանության, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների վրա:

Նախկին 100 հազար դրամի փոխարեն կկիրառվի զրկում՝ մեկ տարի ժամկետով ու նաև այդ իրերի և առարկաների բռնագրավում կլինի: Հատուկ ձայնային ազդանշան կիրառելու դեպքում ևս:

Հաջորդը, որի դեպքում նախատեսվում է վարորդական իրավունքից զրկում, առանց պետհամարանիշի կամ կեղծված պետհամարանիշով տրանսպորտային միջոց վարելն է:

200 հազար դրամ տուգանքի փոխարեն մեկ տարի ժամկետով կրկին զրկում կլինի: Դեղին գույնի՝ հասարակական տրանսպորտի վրա կիրառվող համարանիշն այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելու դեպքում կրկին 100 հազար դրամ տուգանքի փոխարեն նախատեսում է զրկում մեկ տարի ժամկետով:

Հաջորդը, երբ ոստիկանության ծառայողի կողմից տրված պահանջը չի կատարվել, նախկին 200 հազար դրամի փոխարեն կլինի զրկում մեկ տարի ժամկետով:

Ինչպես նաև երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի չափով գերազանցելը:

Նախկինում 500 հազար դրամ տուգանք էր նախատեսվում դրա համար, հիմա կլինի զրկում մեկ տարի ժամկետով»,- ասել է ՃՈ պետի տեղակալը՝ հավելելով, որ սա, օրինակ` վերաբերում է այն դեպքերին, երբ Երևանում սահմանված է 60 կմ/ժ, բայց երթևեկում են 151 կիլոմետր ժամ կամ ավելի արագությամբ:

Ըստ Չիլինգարյանի՝ վարորդական իրավունքից անձը կզրկվի նաև այն դեպքում, երբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ տաքսի ավտոմեքենան անձը կվարի ոչ սթափ վիճակում: Զրկումն այս դեպքում 6 ամիս ժամկետով է:

«Եթե սթափության վիճակի շեմը գերազանցում է սահմանված չափը, առաջին անգամ կատարելու դեպքում նախատեսվում էր տուգանք 200 հազար դրամի չափով, 2020 թվականի հունվարի 1-ից հետո կնախատեսվի կրկին զրկում` մեկ տարի ժամկետով: Փոփոխվել է նաև թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցությամբ տրանսպորտային միջոց վարելու սահմանված չափը: Նախկին մեկ տարի զրկման փոխարեն նախատեսվում է արդեն 2 տարի զրկում: Զննություն անցնելուց խուսափելու դեպքում 200 հազար դրամ տուգանքը փոխարինվել է 2 տարի զրկմամբ»,- հավելել է ՃՈ պետի տեղակալը:

Մանրամասները` տեսանյութում.