«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Կապան-Մեղրի հատվածում 2020 թ.-ից. «Հետք»

Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Կապան-Մեղրի հատվածում 2020 թ.-ից. «Հետք»

2022 թ. սեպտեմբերյան լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցիները գրավել են յունիքի մարզի Սրաշեն գյուղի դիմացի բարձունքի հայկական դիրքերը, այդ թվում`
Խաչինխութ լեռը (1290 մ, լուսանկարում՝ ամենից ձախ), որտեղից մինչեւ Սրաշենի եկեղեցին (լուսանկարն արված է եկեղեցու մոտից) ուղիղ գծով 3 կմ է, իսկ հայկական բանակը ստիպված է եղել նահանջել ու նոր դիրքեր կառուցել ավելի ցածր հատվածում` սարալանջի վրա, գրում է «Հետքը»:

Ադրբեջանցիներին անցած այս մարտական դիրքերից դիտարկվում են ու նշանառության տակ են ոչ միայն Շիկահող ու Սրաշեն գյուղերի արոտավայրերն ու վարելահողերը, այլեւ բնակելի հատվածները: 

Լուսանկարում երեւացող ձորակում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է վտանգավոր ոչ միայն հակառակորդի նշանառության տակ գտնվելու, այլեւ ականների պատճառով։ Նախկինում այստեղ անասուններ են պայթել ականների վրա։ 

Շիկահողի, Սրաշենի, Ներքին Հանդի ու հարեւան գյուղերի անվտանգային եւ այլ կենսական խնդիրների մասին  ամբողջական՝  «Հետքում»: