«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

«Ոստիկաններից մի քանիսը ապացուցեցին, որ իրենք նախկին ռեժիմի մնացորդներ են»

«Ոստիկաններից մի քանիսը ապացուցեցին, որ իրենք նախկին ռեժիմի մնացորդներ են»

«Այսօր վերջնական ոստիկաններից մի քանիսը ապացուցեցին որ իրենք նախկին ռեժիմի մնացորդներ են իրենք ընտրում են Քոչարյանին ոչ թե իրենց ժողովրդին այն ժողովրդին որ իրենց ներեց որ հավատում էր իրենք փոխվել են որ ուզում էին հարգել ոստիկանին ոչ թե ատել: 

Ոստիկանների մեջ մի քանի տեսակ կա՝ ժողովրդին սիրող, որ պատրաստ են ծառայել ժողովրդին, իսկ մյուս տեսակը Քոչարյանի կողմից պիցցա հյուրասիրվող դատարանի հետևում պախկված քաբաբ ուտող տեսակ, որոնք թքած ունեն ժողովրդի վրա:

Կարճ պատմեմ մի քանի դեպք այսօրվա դատարանի բակի ակցիաներից ընդդեմ Քոչարյանի ու ազատություն Քոչարյանի պահանջողներից:

Երբ դատարանի բակում  երկու խմբերի համար բաժանել էին երկու մասի՝ մի կողմը Քոչարյանի աջակիցներ, մյուս կողմը՝ Քոչարյանի դեմ դուրս եկած քաղաքացիներ, որոնց մեջ էին մարտի մեկի ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիներ, մարտի մեկին իրենց երեխաներին կորցրած մարդիկ, որ ամեն վարկյան դողալով սպասում են դատին, նրանց կողքին էին եկել կանգնել սրտացավ քաղաքացիներ, շնորհակալություն նրանց որ մեր կողքին են:

Անցնեմ բուն թեմային.

Սխալ ոստիկանները թույլ են տալիս, որ Քոչարյանի աջակիցները դատարանի բակը սարքեն իրենց համար դուքյան. բարձր երաժշտություն, դատարանի բակում բերել տեղադրել էին զոնտիկներ ու ոնց ուզում վիրավորում էին քաղաքացիներին, ուղղակի զզվելի է, անկեղծ, երբ քեզ դիմացից հայհոյում են ու տեսնում ես ոստիկանը քմծիծաղ է տալիս, իսկ երբ դու փորձում ես պատասխանել ոստիկանները հարձակվում են քեզ վրա, երբ մի քանի անդաստիարակ հայվաններ երբ ժողովրդին ձեռք առնելով սովածներ են գոռում, կամ մեր ակտիվիստներից մեկին երբ նա աշխատում է ավտոմոյկայում ձեռք առնելով գոռում են, «գնա արա ավտո լվա ինչ գործ ունես ստեղ»

Էդ ցավալի է որ կան մեր քաղաքում տենց մարդիկ, որ կարող են աշխատող մարդուն ձեռք առնեն կներեք, որ մեր մոյկում աշխատող մարդը աշխատումա ոչ թե ինչ որ գումարով գնումա միտինգ անելու, ոչ թե ձեր պես վաճառվում է, այ վաճառվածներ, կամ ճիշտա մենք մաքուր ենք մենք սոված մարդիկ ենք, ձեր պես չենք թալանել քաքեր կերել որ վախենանք, կծիկը կբացվի քաքի մեջ կնգնենք մենք պիցցայի համար կամ 15 հազարի համար երբեք Քոչարյան նախագահ չենք գոռացել, մենք փողի դիմաց կանանց չենք վիրավորել, մենք ձեր մայրերին հարգել ենք, իսկ դուք ձեր դիմացի կանգնած կնոջը գոռում եք, «բուգդ կկտռենք» ու ոստիկանն էլ իրեն չլսողի տեղա դնում, երբ ոստիկաններին խնդրում ենք ասում ենք մի թողեք գան իրենք մեր մոտ կարող է բախում լինել ու թողնում են նրանց անցնեն մեր կողմ ու սադրեն բախում ստեղծեն ու մի քանի անգամ իրենք չեն տեսնում թե ինչ լկտի են պահում իրենք բայց տեսնում են երբ մեր մեջ մի թասիբով տղա պատասխանում է իրենց:

Ամոթ է շատ բաներ կան դուք մտածեք ուզում եք ոստիկան լինել ժողովրդի մոտ թե ուղղակի,,,,,,,,,»

Անդրանիկ Հարությունյան