«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Ուկրաինան հրաժարվում է բանակցել Բելառուսում. Զելենսկին նախընտրում է Ստամբուլը, Բաքուն

Ուկրաինան հրաժարվում է բանակցել Բելառուսում. Զելենսկին նախընտրում է Ստամբուլը, Բաքուն

Վերջին մեկ օրվա մարտերի ընթացքում ռուսական բանակը շրջափակել է Խերսոնն ու Բերդյանսկը, hայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուս զինվորականների վերահսկողության տակ են անցել նաև Գենիչևսկ քաղաքը և Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը։  Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Ռուսական ԶՈւ–ի իրականացրած հատուկ ռազմական գործողության ընթացքում մինչ այժմ խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ։
Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերի 302-րդ զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը, ձերբակալվել է 471 ուկրաինացի զինծառայող։
Ռուսական կողմը հայտնում է նաև, որ ուկրաինական կողմը շարունակում է գնդակոծել բնակավայրերը։ Այսպես, նախօրեին «Ազովի» գումարտակը «Գրադ» հրթիռային համակարգերով հարվածել է Մարիուպոլի արվարձանների բնակելի թաղամասերին ու քաղաքի դպրոցին։

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է դրանք սկսելուն։
Բելառուսում ուկրաինացիների հետ բանակցությունների ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Զելենսկին ասել է, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Մինսկը` ոչ Բելառուսի տարածքը։

Ուկրաինական ԶԼՄ–ների փոխանցմամբ` Զելենսկին այս առաջարկն արել է ուղերձով դիմելով բելառուս ժողովրդին։
«Ձեր տարածքից Ռուսաստանի Դաշնության զորքերը հրթիռներ են արձակում Ուկրաինա։ Մեր երեխաները սպանվում են ձեր տարածքից, մեր տները քանդվում են, փորձում են պայթեցնել այն ամենը, ինչ կառուցվել է տասնամյակների ընթացքում»,– ասել է նա։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։
«Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում։ Ձեր քաղաքում: Երբ դուք չեզոք էիք, Մինսկում խոսեցինք,– ասել է նա,– դրա համար մենք հիմա ասում ենք՝ ոչ Մինսկ։ Հանդիպման վայրը կարող է լինել այլ քաղաք: Իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում»։

Զելենսկին համոզմունք է հայտնել, որ միայն այս դեպքում բանակցությունները կարող են ազնիվ լինել ու իսկապես վերջ տալ պատերազմին։

Լրացված.

Ուկրաինական կողմն ինքն է Գոմելն առաջարկել է որպես Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, կիրակի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական պատվիրակությունը տեղում պատրաստ է բանակցություններին: Այն գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Առաջիկայում նա հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Պեսկովը և հավելել.

«Մենք զգուշացրել ենք ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողությունները չեն դադարեցվի, ինչպես դա արվեց երեկ»: