«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

«Փաշինյանի գլխավոր թշնամին ոչ Քոչարյանն է, ոչ Սարգսյանը, նրա հիմնական հակառակորդը դառնալու է հրապարակի ժողովուրդը»

«Փաշինյանի գլխավոր թշնամին ոչ Քոչարյանն է, ոչ Սարգսյանը, նրա հիմնական հակառակորդը դառնալու է հրապարակի ժողովուրդը»

Հաճախ բարձրաձայնում են Հայաստանի Չորրորդ Հանրապետության հռչակման անհրաժեշտության մասին 2018թ. հեղափոխությունից հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հրապարակախոս, լրագրող Տիգրան Պասկևիչյանն անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ քմծիծաղով է վերաբերվում այդ մասին խոսակցություններին.

«Սա Հայաստանի Հանրապետություն է, չգիտեմ ոնց են հաշվում… Չգիտեմ՝ ում գլխում է միտք ծագել՝ կեղծել են պատմությունը… Չկա գիտակցում, որ Ղարաբաղ կոմիտեն ժողովրդի հետ ու ժողովրդի համար ահռելի աշխատանք արեց…»:

«Տպավորություն ունեմ, որ հեղափոխությունը (վստահ չեմ այս տերմինն օգտագործում) մսխվեց. մսխվեց հեղափոխության էներգիան, ինտելեկտուալ ներուժը… Հեղափոխության լիցքերն ու հույզերը պետք է կապիտալիզացվեին ստեղծարար ծրագրերով, ինչը չարվեց,- նշեց Տիգրան Պասկևիչյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավոր թշնամին ո՛չ Ռ. Քոչարյանն է, ո՛չ Ս. Սարգսյանը, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ «Ադեկվատ»-ն ու նրա նման մանր-մունր խմբերը: Նիկոլ Փաշինյանի հիմնական հակառակորդը դառնալու է հրապարակի այն ժողովուրդը, որը չռեալիզացվեց այս հեղափոխությամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում