«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն

Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և  Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին վկայում է Շար Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգը:

ԵՄ մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ մարտի 30-ին Բրյուսելում հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևիը:

Հանդիպմանը, որը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում  Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

«Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն»,– ասվում է ԵՄ կայքում զետեղված հաղորդագրությունում։

Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի, ի թիվս այլ հարցերի, շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Նաև նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի։