Լևոն Զուրաբյան. Նիկոլ, դու ես սպանել Վանո Սիրադեղյանին (տեսանյութ)
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ, Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով, այն, որ դու գիրք չես կարդացել, որ ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների, միջազգային քաղաքականաության, դիվանագիտության մասին, հենց այդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվել ենք այսքան նվաստացած վիճակում:Այս մասին ասել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։
«Սա ասում է մի մարդ, որը բառիս բուն իմաստով լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին, որովհետև երբ պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերդարձներ Հայաստան և ազատեր բոլոր անարդար մեղադրանքներից, որ պետականորեն իրականացվել է նրա դեմ, նա ասաց՝ արի, մեկա պետք է նստես, հետո կարողա ամնիստիա անենմ։ Ես մտածում եմ՝ գուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ ու քո «շայկան», երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու ջատագովներից էր, իշխանության գալուց հետո մերժել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ առաջարկը:
Նշենք, որ 2018 թվականի ամռանը, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանն ընդունել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և դրանից հետո հայտարարում էր, որ հանդիպման ընթացքում քննարկել են միայն Արցախին վերաբերող հարցեր, և, որ անդրադարձ չի եղել ներքաղաքական հարցերին, հենց այդ օրն է ՀՀ առաջին նախագահը նրան առաջարկ արել Վանո Սիրադեղյանի վերադարձը կազմակերպելու մասին։ Ի դեպ, 2018-ին նաև ստորագրահավաք-շարժում էր սկսվել Վանո Սիրադեղյանի վերադարձի առնչությամբ, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց էին ուղղել լրագրողները՝ եթե ինքը դառնա վարչապետ, երաշխավորո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան, Փաշինյանը պատասխանել էր. «Ես չեմ կարող կոնկրետ անձանց, կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի»։
Իսկ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։
Սակայն Փաշինյանի որոշմամբ Վանո Սիրադեղյանը հուղարկավորվում է Կոթի գյուղում...


