«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հոկտեմբերի 10

Պատմության այս օրը. հոկտեմբերի 10

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հոգեկան առողջության համաշխարհային օրը (World Mental Health Day) *
  • Անօթևանների համաշխարհային օրը (World Homeless Day) *
  • Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against the Death Penalty) *
  • Չվող թռչունների համաշխարհային օրը (World Migratory Bird Day) *
  • Շիլայի միջազգային օրը (World Porridge Day) *
  • Թերթերի առաքիչի միջազգային օրը (International Newspaper Carrier Day) *
  • Հոսպիսների և պալիատիվ օգնության համաշխարհային օրը (World Hospice and Palliative Care Day) *
  • Մանվածքը նախընտրելու օրը (I Love Yarn Day) *
  • Թմբկահարին գրկախառնվելու օրը (Hug a Drummer Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Համադաշնության հիշատակի օրը (Confederate Memorial Day)
  • ԱՄՆ - Պայուսակի ազգային օրը (National Handbag Day) *
  • ԱՄՆ - Մոտոցիկլետով երթևեկելու ազգային օրը (National Motorcycle Ride Day) *
  • ԱՄՆ - Շախմատի ազգային օրը (National Chess Day) *
  • ԱՄՆ - Տորթ ձևավորելու ազգային օրը (National Cake Decorating Day) *
  • ԱՄՆ - «Հրեշտակ» տորթի ազգային օրը (National Angel Food Cake Day) *
  • ԱՄՆ - Տաբատներով փոխանակվելու ազգային օրը (National Costume Swap Day) *
  • ԱՄՆ - Տասնյակի ուժի օրը (Powers of Ten Day) *
  • ԱՄՆ - 10 տոկոս փոխհատուցելու օրը (Shift10 Day) *
  • Ավստրիա - Հանրաքվեի օրը (Plebiscite Day)
  • Թայվան - Երկու տասնյակի տոնը *
  • Իսրայել - Շիմին Ացերետ (Shemini Atzeret) *
  • Իտալիա - Բադերի փառատոն (Palio del Papero) *
  • Լեհաստան - Ծառատունկի օրը
  • ԿԺԴՀ - Աշխատանքային կուսակցության հիմնադրման օրը
  • Կյուրասաո կղզի - Կյուրասաոյի օրը *
  • Կուբա - Անկախության պատերազմի մեկնարկի օրը
  • Հայաստան - Քիմիական պաշտպանության զորքերի օրը *
  • Հայաստան - Երևանի օրը *
  • Հայաստան - Թարգմանչաց տոնը *
  • Ճապոնիա - Տակայամա աշնանային փառատոն (Takayama Autumn Festival) *
  • Մոնղոլիա - Ծառատունկի օրը
  • Շրի Լանկա - Բանակի օրը
  • Ռուսաստան - «ВКонтакте» սոցիալական ցանցի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Ռուսական հոմեոպաթիայի օրը *
  • Ռուսաստան - Տերևների խշշոցի օրը *
  • Սուրինամ - Մարոնների օրը *
  • Վիետնամ - Մայրաքաղաքի ազատագրման օրը
  • Տաջիկստան - Ֆալակի օրը *
  • Ուկրաինա - Ստանդարտացման և չափագիտության աշխատողների օրը
  • Քենիա - Խուդումի օրը *
  • Ֆիջի - Ֆիջիի օրը *
  • Ֆինլանդիա - Ֆիննական գրականության օրը (Finnish Literature Day) *

* Հոկտեմբերի 10-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում ստորագրում են սահմանը բացելու մասին համաձայնագիրը։
2006 -  Մեկնարկեց ВКонтакте սոցիալական ցանցը:
2003 - Ջորջ Բուշը հայտարարեց Կուբայի ազատ տնտեսական գոտու աջակցման հանձնաժողովի ստեղծման մասին:
1997 - Դատարանը 1600 դոլարով տուգանեց ֆրանսիացի դերասանուհի և կենդանիների իրավունքների համար պայքարող Բրիջիթ Բարդոյին՝ մուսուլմանների գառ զոհաբերելուն խոչնդոտելու համար:
1993 - Գերմանիայում հյուրախաղերի ժամանակ ամերիկացի աճպարար Դևիդ Կոպերֆիլդը ծանոթացավ գերմանացի թոփ մոդել Կլաուդիա Շիֆերի հետ, ով շուտով դարձավ նրա հարսնացուն:
1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ քիմիական զորամասի ձևավորումը: 

  • 1996 թվականից հոկտեմբերի 10-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Քիմիական զորքերի օր:

1975 - Պապուա Նոր Գվինեան միանում է ՄԱԿ-ին։
1967 - Ուժի մեջ մտավ «Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման պետությունների գործունեության սկզբունքի մասին պայմանագիրը»:
1963 - Ուժի մեջ մտավ մթնոլորտում, տիեզերական տարածքում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումներն արգելելու մասին պայմանագիրը:
1957 - ԱՄՆ նախագահ Դ. Էյզենհաուերը ստիպված էր ներողություն խնդրել Գանայի ֆինանսների նախարարից, որին հրաժարվել էին սպասարկել Դուվր քաղաքի ռեստորանում՝ նրա մաշկի գույնի պատճառով:
1956 - Թողարկվեց Գազ-Մ21 «Վոլգա» առաջին սերիական ավտոմեքենան։
1935 - Ջորջ Գերշվինի «Բորգի և Բես» օպերայի առաջնախաղը Բրոդվեյում:
1933 - ԱՄՆ-ում վաճառքի հանվեց աշխարհում առաջին լվացքի փոշին:
1919 - Անտանտան և ԱՄՆ-ը հայտարարեցին Խորհրդային Ռուսաստանի տնտեսական շրջափակումը:
1911 - Չինաստանում բռնկվեց Ուչանի ապստամբությունը, որը դարձավ Սինխայի հեղափոխության կատալիզատորը:
1882 - Հիմնադրվեց Ճապոնիայի Բանկը:
1868 - Աստղագետ Ջեյմս Ուոթսոնը հայտնաբերեց Դիոնի գլխավոր գոտու (106) աստերոիդը:
1865 - Ամերիկացի Ջոն Ուեսլի Հայաթը արտոնագրեց բիլիարդի ցելուլոիդե գնդակը:

  • Նա առաջինը գտավ սինթետիկ նյութ, որը փոխարինելու էր մինչ այդ օգտագործվող փղոսկրե գնդիկներին և 10.000 դոլար շահեց այդ մրցույթում։

1853 - Տեղի ունեցավ երկու մեծ կոմպոզիտորների՝ Ռիխարդ Վագների և Ֆերենց Լիստի առաջին հանդիպումը:

  • Հանդիպումը կազմակերպել էր Լիստի 15-ամյա դուստրը՝ Լիստա Քոզիման, ով պատրաստվում էր ամուսնանալ Լիստի աշակերտ և Վագների օպերաների բեմադրիչ դիրիժոր Հանս ֆոն Բյուլովի հետ։
  • Հետագայում Վագները դառնում է նրա սիրեկանը, իսկ 17 տարի անց՝ ամուսինը։

1846 - Անգլիացի աստղագետ Ուիլյամ Լասելը հայտնաբերեց Նեպտունի խոշորագույն արբանյակ Տրիտոնը:
1846 - Չնայած անգլիացիների հակազդեցությանը, Բուրբոնների ընտանիքում կրկնակի հարսանիք տեղի ունեցավ:

  • Իսպանիայի թագուհի Իզաբել 2-րդն ամուսնացավ  Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնի՝ Կադիսի դուքսի հետ, իսկ նրա կրտսեր քույրը՝ գահաժառանգ Լուիզ Ֆերնանդան՝ Անտուան Օռլեանցու հետ։

1789 - Հեղափոխական Ֆրանսիայում ազգայնացվեց եկեղեցական գույքը:
1503 - Կրեմլի վանականները առաջին անգամ ստացան ռուսական օղի:

  • Սկզբում օղին օգտագործվում էր որպես հակասեպտիկ:

680 - Քերբելի ճակատամարտը:

  • Այս իրադարձությունը հաճախ դիտվում է որպես իսլամի սուննի և շիա ճյուղերի բաժանման սկիզբ։ 

ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ռաֆայել Տոլոյ, բրազիլացի ֆուտբոլիստ, խաղում է «Ռոմայում» 2014 թվականից
1984 - Պավել Դուրով, ռուս ծրագրավորող ВК սոցցանցի համահիմնադիր
1982 - Արամե (Եղիազարյան Արամ), փոփ երգիչ
1971 - Եվգենի Կիսին, հրեա ծագումով ռուսաստանցի և իսրայելցի դաշնակահար
1966 - Ստոյան Յանկուլով, բուլղարացի թմբկահար
1965 - Քրիս Փեն, ամերիկացի դերասան (մ. 2006)
1953 - Պաուլո Ռոբերտո Ֆալկաո, բրազիլացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ
1946 - Չարլզ Դենս, անգլիացի դերասան (Game of Thrones)
1925 - Մարլեն Խուցիև (Խուցիշվիլի), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
1909 - Հայկազ Ժամկոչյան, պատմաբան (մ. 1981)
1908 - Աննա Տեր-Ավետիքյան, Հայաստանի առաջին կին ճարտարապետը
1903 - Աշիկ Մանուկյան, հայ խորհրդային տնտեսագետ
1894 - Պյոտր Իգնատով, ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր (վ. 1984):
1861 - Ֆրիտյոֆ Նանսեն, նորվեգացի բնախույզ (մ. 1930):
1813 - Ջուզեպպե Վերդի, իտալացի կոմպոզիտոր (մ. 1901)
1810 - Ժոզեֆ Ագուստին Շաո, բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ
1731 - Հենրի Կավենդիշ, բրիտանացի փիլիսոփա, ֆիզիկոս և քիմիկոս (մ. 1810)
1684 - Անտուան Վատտո, ֆրանսիացի նկարիչ (մ. 1901)