«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 23

Պատմության այս օրը. հունվարի 23

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

  • Ձեռագրի միջազգային օրը (National Handwriting Day) *
  • Մանրէազերծման համաշխարհային օրը (World Spay Day) *

Եկեղեցական

  • Առաքելական եկեղեցի (Հայաստան) - Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը *
  • Կաթոլիկ - Սուրբ Մարիաննա Քոուփ տոնը (Սուրբ Մարիանն Cope) *
  • Ուղղափառ - Սուրբ Գրիգոր Նիսսկու հիշատակի օրը

Ժողովրդական

  • Սլավոնական - Գրիգորի Լետոուկազչիկ *

Ազգային

  • ԱՄՆ - Ձեռագրի ազգային օրը (National Handwriting Day) *
  • ԱՄՆ - Ոտնաթաթի չափման օրը (Measure Your Feet Day) *
  • ԱՄՆ - Կարկանդակի ազգային օրը (National Pie Day) *
  • ԱՄՆ - Փոստարկղերով հոկեյ խաղացող ձնահավաքների օրը (Snowplow Mailbox Hockey Day) *
  • ԱՄՆ - Խավարծիլով կարկանդակի ազգային օրը (National Rhubarb Pie Day) *
  • ԱՄՆ - Վերմակների խանութ այցելելու օրը (Visit Your Local Quilt Shop Day) *
  • Թայվան - Ազատության համաշխարհային օրը (World Freedom Day)
  • Իսպանիա - Սուրբ Իլդեֆոնս Տոլեդացու տոնը (Feast of Saint Ildefonso)
  • Ռուսաստան - Կանաչ լույսի օրը *
  • Ռուսաստան - Ասեկոսեների տոն *
  • Ֆիլիպիններ - Երդմնակալության տարեդարձը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ֆրանսիայի Սենատը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
2005 - Վիկտոր Յուշչենկոն ընդունում է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։
2001 - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին։
1997 - Մադլեն Օլբրայթը ընտրվեց ԱՄՆ պատմության առաջին կին պետքարտուղար։
1996 - Սկսեց հեռարձակվել «ԱՐ» հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը։
1989 - Վախճանվել է սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը՝ Սալվադոր Դալին։
1960
 - Ժաք Փիքարը և Դոն Ուոլշը Թրիեսթ բաթիսկաֆով հասնում են Մարիանյան իջվածքի 10,916 մ խորության վրա գտնվող հատակին։
1950 - Երուսաղեմը հայտարարվում է Իսրայելի մայրաքաղաք։
1921 - Երևանի ժողովրդական համալսարանի բացումը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:
1912
 - Հաագայում ստորագրվեց Միջազգային օպիումային կոնվենցիան՝ առաջին միջազգային համաձայնագիրը թմրամիջոցների վերահսկողության մասին։
1895 - Աշխարհում առաջին անգամ մարդը ոտք դրեց Անտարկտիդայի ափ:
1849 - Նյու Յորքի նահանգում առաջին անգամ բժշկի դիպլոմ տրվեց կնոջը:
1831 - Բելգիան ընդունեց պետական դրոշ։
1793 - Լեհաստանի երկրորդ բաժանումը։
1556 - Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 830.000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է:
1368 - Ժու Յուանժանը հիմնեց չինական Մին դինաստիան։


ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Արիեն Ռոբեն, հոլանդացի ֆուտբոլիստ
1963 - Ժոզե Մոուրինյո, պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ
1946 - Բորիս Բերեզովսկի, ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ (մ. 2013)
1923 - Կարպ Խաչվանքյան, հայ վիրտուոզ դերասան, ում արտերկում անվանում էին հայկական Չարլի
1910 - Ջանգո Ռեյնհարդ, կիթառիստ և ջազմեն, կիթառային ջազի «ջազ-մանուշ» (գնչուական ջազ) ոճի հիմնադիր է 

  • Ֆրանսիական ջազի գնչու ասպետը ջազի պատմության լավագույն ջազ-կիթառահարներից է: Գեղեցիկ, խարիզմատիկ, անկեղծ ու անկրկնելի Ռեյնհարդը կարծես իսպանական վեպի հերոս լիներ: Ծնվել էր Բելգիայի գնչուական ճամբարում: 18 տարեկանում նրա ձախ ձեռքը հրդեհի ժամանակ այրվել էր ու հաշմվել: Ջանգոն կիթառը ձախով էր նվագում ու այնպես արագ էր անում դա, որ անհնար է լսելիս գլխապտույտ չզգալ: Ջանգոն մահացավ 43 տարեկանում`սրտի անբավարարվածությունից: Ջանգո Ռեյնհարդը եվրոպական ջազի խորհրդանիշն է:

1903 - Իվան Գալամյան, հայ նշանավոր ջութակահար (մահ. 1981 թ.)
1897 - Արաբ Շամիլով, հայաստանցի քուրդ արձակագիր (մահ. 1978 թ.)
1862 - Դավիթ Հիլբերտ, գերմանացի մաթեմատիկոս (մ. 1943)
1832 - Էդուարդ Մանե, ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից 
1783 - Ստենդալը (իսկական անունը՝ Մարի-Անրի Բեյլ), գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից, ֆրանսիական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից