«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. սեպտեմբերի 27

Պատմության այս օրը. սեպտեմբերի 27

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day) *
  • Նախնիների երախտագիտության օրը  (Ancestor Appreciation Day) *
  • Google որոնողական համակարգի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Անվտանգ ինտերնետի օրը (Internet Safety Day) *
  • ԱՄՆ - Բանկա ճմրթելու ազգային օրը (National Crush a Can Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադային կաթի ազգային օրը (National Chocolate Milk Day) *
  • ԱՄՆ - Առավոտյան շոու-հաղորդավարի օրը (Morning Show Hosts Day) *
  • ԱՄՆ - Ապխտած մսով հեշի ազգային օրը (National Corned Beef Hash Day) *
  • Ավստրիա - Եվրոպական ժառանգության օրեր *
  • Արգենտինա - Յոմ Կիպուրի նախօրեն (Yom Kippur Eve)
  • Բութան - Ղիմփհու Ցեչու *
  • Բելգիա - Ֆրանսիական համայնքի օրը
  • Եթովպիա - Մեսկել (Meskel) *
  • Էրիթրեա - Մեսկել (Meskel) *
  • Թուրքմենստան - Անկախության օրը
  • Իսրայել - Յոմ Կիպուրի նախօրեն (Yom Kippur Eve) *
  • Լեհաստան - Լեհական ընդհատակյա պետության օրը *
  • Հայաստան - Վարագա Սուրբ Խաչի տոնը *
  • Հնդկաստան - Դուստրերի օրը
  • Ղազախստան - Աշխատանքի օրը
  • Մադագասկար - Սուրբ Վինսենթ Դե Պոլի տոնը (Saint Vincent de Paul Feast Day) *
  • Մեքսիկա - Անկախության պայքարն ավարտելու օրը
  • Մոնղոլիա - Հեռուստատեսության օրը
  • Չեխիա - Չեխական գարեջրի օրը (Czech Beer Day) *
  • Ռուսաստան - Նախադպրոցական կրթության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Ընկերակիցների օրը *
  • Ռուսաստան - Աշխարհին նվերներ տալու օր *
  • Սլովակիա - Երկաթուղայինների օրը
  • Ուկրաինա - Զբոսաշրջության օրը
  • * Տոների մասին ավելին՝ այստեղ։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 - 44-օրյա պատերազմ. Վաղ առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման անցավ արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ 

  • Հրետակոծվում էին նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: 
  • Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համատարած զորահավաք։ 
  • ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում կայացվեց Հայաստանի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու մասին:
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով։
  • Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը։

2020 - Արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին անմիջապես արձագանքեց միջազգային հանրությունն՝ կոչեր և հայտարարություններ հղելով կողմերին։

  • Ռուսաստանը կոչ արեց  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։
  • ՀԱՊԿ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, դրա համար անհրաժեշտ է ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ էր ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն:
  • Ֆրանսիան կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կովկասում խաղաղության հաստատման կոչով հանդես եկավ:

2012 - Մեծ Բրիտանիայում վաճառքի հանվեց Ջ ․ Կ. Ռոուլինգ «Թափուր աշխատատեղ» վեպը մեծահասակների համար:
2007 - Կանավերալ տիեզերակայանից Դելտա-2 հրթիռակրի օգնությամբ մեկնարկեց ամերիկյան Dawn միջմոլորակային կայանը, որը նախատեսված է Վեստա և Ցերերա աստերոիդների հետազոտման համար:
2001 - Նորվեգիայի կառավարությունը մաթեմատիկական հետազոտությունների համար սահմանեց Աբելյան մրցանակը։
1998 - Հիմնադրվեց Google ընկերությունը։
1996 - Քաբուլի գրավման ժամանակ թալիբների զորքերի կողմից կախաղան է բարձրացվել նախկին նախագահ Մոհամմադ Նաջիբուլան:
1990 - ԽՍՀՄ-ը մտավ Ինտերպոլ:
1983 - Ռիչարդ Սթոլմենը հայտարարեց, որ GNU նախագծի շրջանակներում պետք է ստեղծվի UNIX - համատեղելի օպերացիոն համակարգը:
1967 - «RMS Queen Mary» ամենամեծ օդանավերից մեկը տեղափոխվեց Կալիֆոռնիա, որտեղ այն դարձրին լողացող ռեստորան և թանգարան:
1961 - Սիերա Լեոնեն դարձավ ՄԱԿ-ի հարյուրերորդ անդամ պետությունը:
1960 - Առաջին երկաթբետոնե բլոկները դրվեցին Օստանկինյան հեռուստաաշտարակի՝ Եվրոպայի ամենաբարձր աշտարակի հիմքում։
1941 - Սիրիան հռչակվեց անկախ պետություն:
1940 - Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան Բեռլինում եռակի պակտ են ստորագրում:
1937 - Ալբիոն քաղաքում (Նյու Յորք նահանգ) բացվեց Սանտա Կլաուսների ուսուցման առաջին դպրոցը:
1905 - Ալբերտ Էյնշտեյնը հրապարակեց «Մարմնի իներցիան արդյոք կախվա՞ծ է դրանում պարունակվող էներգիայից», որտեղ առաջարկեց հայտնի E=mc2 բանաձևը։
1893 - Ջերսիում սկսեց հրատարակվել առաջին ուկրաինական տպագիր մամուլը՝ «Ազատություն» թերթը:
1863 - Սանկտ Պետերբուրգում բացվել է Ռուսաստանի առաջին մանկապարտեզը:
1829 - Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախումբը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ առաջինը հաղթահարեց Արարատի գագաթը։
1825 - Անգլիայում սկսեց գործել առաջին հասարակական երկաթուղին:

  • Ջորջ Ստեֆենսոնի ստեղծած շոգեքարշը 24 կմ/ժ արագությամբ Դարլինգթոնից Սթոքթոն տեղափոխեց 450 ուղևորի:

1822 - Ժան Ֆրանսուա Շամպոլյոն հայտարարում է, որ վերծանել է Ռոզեթյան արձանագրությունը։

  • Ռոզեթյան արձանագրությունը կամ քարը հին եգիպտերեն և հին հունարեն նույնիմաստ արձանագրություններով բազալտե սալաքար է։ Հայտնաբերել է նապոլեոնյան բանակի սպա Բուշարը՝ Եգիպտոսում, ռազմական ամրաշինության ժամանակ (1799 թ.), Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի մոտ։ Պահպանվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։ 
  • Եգիպտական բնագրերը փորձել են վերծանել ֆրանսիացի արևելագետ Սիլվեստր դը Սասին, շվեդ դիվանագետ Դ․ Օկերբլատը և անգլիացի ֆիզիկոս Տ․ Յունգը։ 1822 թ.-ին մեհենադրոշմ բնագիրը վերծանել է Ֆ․ Շամպոլյոնը՝ սկիզբ դնելով եգիպտական մեհենադրոշմ գրությունների ուսումնասիրմանը։

1821 - Մեքսիկան անկախացավ Իսպանիայից:
1811- Օծվեց Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճարը:
1777 - Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դառնում է ԱՄՆ մայրաքաղաք։
1672 - Թագավորական Աֆրիկյան ընկերությունը (Անգլիա) Աֆրիկայի ստրուկների առևտրի մենաշնորհային իրավունք ստացավ:
1130  - Հարավային Իտալիան և Սիցիլիան միավորվեցին Միացյալ Սիցիլիական Թագավորությունում:


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Գրանիտ Ջակա, շվեյցարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1987 - Վանեսա Ջեյմս, ամերիկացի, բրիտանացի գեղասահորդուհի, Եվրոպայի չեմպիոն (2019)
1984 - Ավրիլ Լավին, կանադացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի
1982 - Լիլ Ուեյն (Դուեյն Մայքլ Քարթեր կրտսեր), ամերիկացի հիփ-հոփ կատարող
1978 - Անի Լորակ (Կարոլինա Քուեկ), ուկրաինացի և ռուս երգչուհի, մանեկենուհի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ
1976 - Ֆրանչեսկո Տոտտի, իտալացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն (2006)
1972 - Գվինեթ Փելթրոու, ամերիկյան կինոդերասանուհի, «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Էմմի» կինոմրցանակների հաղթող:
1965 - Սթիվ Քերը, ամերիկացի բասկետբոլիստ և մարզիչ, NBA-ի 6-ակի չեմպիոն (5 անգամ որպես խաղացող և 1 անգամ որպես մարզիչ)
1960 - Ժան-Մարկ Բարր, ֆրանսիացի դերասան (ֆիլմեր՝ «Երկնագույն անդունդ», «Ճեղքելով ալիքները», «Ժանտախտ» և այլն) և կինոռեժիսոր
1958 - Իրվին Ուելշ, ժամանակակից շոտլանդացի գրող և դրամատուրգ («Ասեղի վրա», «Էյսիդ Հաուս» և այլն)
1954 - Լարի Ուոլ, ամերիկյան ծրագրավորող, Perl ծրագրավորման լեզվի ստեղծողը
1953 - Գրեգ Հեմ (մ. 2012), ավստրալացի երաժիշտ, երգերի հեղինակ, "Men at Work" խմբի անդամ
1950 - Հենրի Գարուկյան, հայ նկարիչ
1947 - Միթ Լոուֆ (Մարվին լի Էդեյ), ամերիկացի ռոք երգիչ, կինոյի և թատրոնի դերասան
1947 - Դիկ Ադվոկատ, հոլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
1943 - Ռենդի Բեկմեն, կանադացի կիթառահար, երգերի հեղինակ, "The Guess Who" ռոք խմբի հիմնադիր
1932 - Յաշ Չոպրա (մ. 2012), հնդիկ կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ
1931 - Ֆրեդի Քուին, ավստրիացի երգիչ, դերասան
1930 - Ստեփան Սիտարյան (մ. 2009), խորհրդային և ռուս տնտեսագետ, պետական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
1929 - Բարբարա Մյուրեյ (մ. 2014), բրիտանացի դերասանուհի
1922 - Միխայիլ Շույդին (մ. 1983), կրկեսային ծաղրածու, էքսցենտրիկ ակրոբատ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ
1921 - Միկլոշ Յանչո (մ. 2014), հունգարացի կինոռեժիսոր և սցենարիստ
1918 - Մարտին Ռայլ (մ. 1984), անգլիացի ռադիոաստղագետ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1974)
1913 - Ալբերթ Էլլիս, ամերիկացի հոգեբան (մ. 2007)
1904 - Սոֆյա Պրեոբրաժենսկայա (մ. 1966), օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1894 - Անաստասիա Ցվետաևա (մ. 1993), խորհրդային և ռուսական գրող-արձակագիր, բանաստեղծուհի, Մ. Ցվետաևայի կրտսեր քույրը
1880 - Ժակ Տիբո (մ. 1953), ֆրանսիացի վիրտուոզ ջութակահար
1879 - Սիրիլ Սքոթ (մ. 1970), անգլիացի կոմպոզիտոր, երաժիշտ, գրող, բանաստեղծ, թեոսոֆ
1872 - Լեոպոլդ Սուլերժիցկի, ռուս ռեժիսոր, գրականագետ
1871 - Գրացիա Դելեդա (մ. 1936), իտալացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)
1840 - Թոմաս Նաստ (մ. 1902), գերմանական ծագման ամերիկյան քաղաքական ծաղրանկարիչ
1824 - Բենջամին Գուլդ (մ. 1896), ամերիկացի աստղագետ, օդերևութաբան, «Ամերիկյան աստղագիտական հանդեսի» ստեղծողը
1818 - Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբե, գերմանացի քիմիկոս
1630 - Միխայել Վիլման (միտք. 1706), գերմանական բարոկկո ոճի նկարիչ
1601- Լյուդովիկոս XIII Արդարամիտ (մ. 1643), Ֆրանսիայի թագավորը (1610-1643)
1389 - Կոզիմո Մեդիչի (մ. 1464), ֆլորենցիական քաղաքական-պետական գործիչ, վաճառական և բանկիր