«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. սեպտեմբերի 30

Պատմության այս օրը. սեպտեմբերի 30

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Թարգմանչի միջազգային օրը (International Translation Day) *
  • Աստվածպղծության միջազգային օրը (International Blasphemy Day) *
  • Փոդքասթի միջազգային օրը (International Podcast Day) *
  • Օրթոդոնտի միջազգային օրը *
  • K-Pop-ի օրը (K-Pop Day) *
  • Ռումիի օրը (Rumi Day) *
  • «Թանդերբյորդներ. միջազգային փրկարարներ» հեռուստասերիալի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Մարդկանց սիրելու ազգային օրը (National Love People Day) *
  • ԱՄՆ - Մաստակի ազգային օրը (National Chewing Gum Day) *
  • ԱՄՆ - Ցեխի դիմակի ազգային օրը (National Mud Pack Day) *
  • ԱՄՆ - Կանանց առողջության և ֆիթնեսի ազգային օրը (National Women s Health & Fitness Day) *
  • ԱՄՆ - Տաք գլինթվեյն-սիդրի ազգային օրը (National Hot Mulled Cider Day) *
  • ԱՄՆ - Ձիթապտղի յուղի առաջին մզման ազգային օրը (Extra Virgin Olive Oil Day) *
  • Բոտսվանա - Անկախության օրը
  • Թուրքմենստան - Ազգային անվտանգության մարմինների աշխատողների օրը
  • Լեհաստան - Տղաների օր *
  • Կանադա - Վերականգնման օրը (Recovery Day) *
  • Կանադա - Նարնջագույն վերնաշապիկի օրը (Orange Shirt Day) *
  • Կանադա - Թխկու տերևի օրը (Maple Leaf Day) *
  • Հարավային Կորեա - Բերքի փառատոն (Chhusok) *
  • Ղազախստան - Արդարադատության մարմինների աշխատողների օրը
  • Մեքսիկա - Խոսե Մարիա Մորելոսի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Ինտերնետի օրը *
  • Ռուսաստան - Չվելու օրը *
  • Ռուսաստան - Ճմլկոտվել-մլռկոտվելու օրը *
  • Ուկրաինան - Որդեգրման օրը *
  • Ուկրաինա - Գրադարանների օր

* Սեպտեմբերի 30-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Դանիական «Jyllands-Posten» թերթում հրապարակվեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ, ինչն առաջացրեց, այսպես կոչված, «ծաղրանկարային սկանդալը»:
1998 -
Ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովին շնորհվեց Ռուսաստանի բարձրագույն պարգևը՝ Սուրբ Առաքյալ Անդրեյ Պերվոզվանսկու թիվ 1 շքանշանը:
1994 - Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը հայտարարեց Իսրայելի տնտեսական բոյկոտի դադարեցման մասին (բոյկոտը տևել է 46 տարի):
1994 - Կանադայի Գերագույն դատարանը որոշեց, որ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող տղամարդու համար որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է օգտագործել հարբած լինելու փաստը:
1991- Ռազմական հեղաշրջման արդյունքում Ժան Բերտրան Արիստիդը պաշտոնանկ արվեց Հաիթիի նախագահի պաշտոնից:
1982 - Ստեղծվեց «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբը՝ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ:
1980 - Իսրայելը ներկայացրեց իր նոր արժույթը՝ շեկելը։
1954 -
Անցնելով բոլոր փորձությունները գործարկվեց ամերիկյան առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը»:
1941 - «Թայֆուն» գործողության սկիզբը (գերմանացիների հարձակումը Մոսկվայի վրա):
1938 - Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի միջև ստորագրվել է մյունխենյան համաձայնագիրը՝ Սուդետի մարզը Գերմանիային փոխանցելու մասին:
1935 - Բոստոնում տեղի ունեցավ Ջորջ Գերշվինի «Պորգին ու Բեսը» օպերայի առաջնախաղը:
1929 - Մայնի Ֆրանկֆուրտում գերմանացի ավտո-կոնստրուկտոր Ֆրից ֆոն Օպելը՝ հայտնի Ադամ Օպելի թոռը, թռիչք կատարեց հրթիռային շարժիչներով օդանավով։

  • Թռիչքի 75 վայրկյանի ընթացքում նա հաղթահարեց ավելի քան 3 կմ։

1929 - «Բի-բի-սի» անգլիական ծառայությունը կատարեց իր առաջին հեռուստահեռարձակումը։
1928 - Անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարեց պենիցիլինի գյուտի մասին:
1916 - Յա.Ի.Նագուրսկին M-9 հիդրոինքնաթիռով կատարեց «մահվան օղակը»։
1908 -
МХАТ-ի բեմում առաջին անգամ բեմադրվեց Մորիս Մետեռլինգի «Կապույտ թռչունը»:
1906 -
Փարիզում սկսվեց տաք օդով օդապարիկներով առաջին միջազգային մրցումները:

  • Հաջորդ օրը հաղթող է ճանաչվել ամերիկյան բանակի լեյտենանտ Ֆրենկ Լամը, որը վայրէջք է կատարել անգլիական Ուիթբի քաղաքում (Յորքշիր կոմսություն):

1902 - Արտոնագրվեց արհեստական մետաքսը (վիսկոզին)։
1901 - Ֆրանսիայում ներդրվեց 36 կմ/ժ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցումը:
1882 - Ամերիկյան Էփլթոն քաղաքում (Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվեց աշխարհում առաջին հիդրոէլեկտրակայանը (Էդիսոնի համակարգով):
1846 - Չարլսթոնում (ԱՄՆ, Մասաչուսեթս) դոկտոր Ուիլյամ Մորտոնը առաջին անգամ ատամը քաշել է դիէթիլային եթերայուղով անզգայացման միջոցով:
1813 - Աշխատանքն սկսեց Պարագվայի առաջին կոնգրեսը, որը երկիրը հռչակեց անկախ հանրապետություն:
1809 - Ֆորտ Ուեյնում (ԱՄՆ) պայմանագիր կնքվեց հնդկացիների հետ՝ իրենց հողատարածքներից 3 միլիոն ակր ամերիկացիներին զիջելու մասին:
1791 - Վիեննայում տեղի ունեցավ Մոցարտի վերջին՝ «Կախարդական ֆլեյտա» օպերայի առաջնախաղը:
1630 - Դատավճիռ կայացվեց ԱՄՆ-ի առաջին հանցագործ՝ Ջոն Բիլինգտոնի նկատմամբ։

  • Նա կախաղան բարձրացվեց սպանության համար:

1452 -  Մայնցում Յոհան Գուտենբերգը տպագրեց առաջին Աստվածաշունչը:
1399 - Հենրի IV-ը
հռչակվեց Անգլիայի թագավոր:


ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Մարիոն Քոտիար, ֆրանս-ամերիկյան դերասանուհի և երգչուհի
1964 - Մոնիկա Բելուչի, իտալացի դերասանուհի
1962 - Ֆրենկ Ռայկարդ, հոլանդացի ֆուտբոլիստ
1931 - Ջանսուղ Չարկվիանի, վրացի բանաստեղծ
1930 - Սվետլանա Գրիգորյան, հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի
1934 - Հենրիկ Մալյան, հայ ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ (մ. 1988)
1919 - Գևորգ Էմին, հայ բանաստեղծ (մ. 1998)
1908 - Դավիդ Օյստրախ, ուկրաինացի թավջութակահար (մ. 1974)
1898 - Ռենե Ադոր, ֆրանս-ամերիկյան դերասանուհի (մ. 1933)
1895 - Լյուիս Մայլսթոուն, ամերիկացի ռեժիսոր, դրամատուրգ (մ. 1980)
1207 - Ռումի, պարսից բանաստեղծ