«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՊԲ. Օպերատիվ - մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն

ՊԲ. Օպերատիվ - մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն

Մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն: Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։ հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` նախորդ շաբաթ իրավիճակն այնքան էլ կայուն չէր` ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով գյուղերի (մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ) ուղղությամբ։

Լրացված.

Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԱԽ գրասենյակը:

«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: