«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Փետրվարի 1-ից հոսանքը կթանկանա

Փետրվարի 1-ից հոսանքը կթանկանա

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 4,7 դրամով կթանկանա․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր նիստում քննարկեց և սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները։

Ըստ այդմ՝

  • սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ,
  • ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),
  • ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),
  • մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Բնակչության համար այժմ գործում են ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագները։

Հաշվարկներին կարող եք ծանոթանալ՝ ԱՅՍՏԵՂ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀԾԿՀ-ը հայտարարեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված ֆինանսական պարտավորությունների պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 4,7 դրամով բարձրացնելու անհրաժեշտություն է առաջացել։

Բնակչության համար ներկայում գործում են ցերեկային 45 դրամ/կՎտժ, գիշերային՝ 35 դրամ դրամ/կՎտժ սակագները։