«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պուտին. Կողմերը պետք է մնան այն սահմաններին, որոնք եղել են նոյեմբերի 9-ին (տեսանյութ)

Պուտին. Կողմերը պետք է մնան այն սահմաններին, որոնք եղել են նոյեմբերի 9-ին (տեսանյութ)

Ղարաբաղի շուրջ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան միջազգային իրավական դրույթները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Նրա խոսքով` այդ տարածքները միջազգային-իրավական տեսանկյունից Ադրբեջանի անբաժանելի մասն են, բացի այդ, Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

«Բայց իրավիճակը շատ ավելի բարդ է, քան սովորական նորմատիվային դրույթները։ Արմատները էթնիկ հակամարտության մեջ են, որը սկսվել է դեռևս Սումգայիթում, իսկ հետո տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը։ Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել, որպեսզի պաշտպանեն իրենց կյանքն ու արժանապատվությունը», - ասաց նա։

Պուտինն այսօր նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պետք է  մնային այն դիրքերում, որում եղել են նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ:

«Արցախի կարգավիճակը պետք է լինի անփոփոխ եւ լուծվի հետագայում: Անպայման Արցախի եւ Հայաստանի միջև պետք է կապ լինի, դրա համար էլ Լաչինի միջանցքն է: Հաջորդ քայլը պետք է լինի տարածաշրջանում կայունության հաստատումը. դա կապված է նաեւ ավտոմայրուղու երթևեկությանը, Նախիջևանի հետ կապին», – նշեց նա:

Ռուսաստանը կարող է ավելացնել խաղաղապահների թիվը Լեռնային Ղարաբաղում, եթե հակամարտության բոլոր կողմերը դա անհրաժեշտ համարեն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարելց  Ռուսաստանի նախագահը: Նա նշեց, որ հարցը զուտ տեխնիկական բնույթ ունի:

«Եթե բոլորը գան այն եզրակացության, որ դա անհրաժեշտ է, մենք դա կանենք: Եթե ոչ, ապա չենք անի», - հավելել է ՌԴ նախագահը:

Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղում են գտնվում ոչ միայն խաղաղապահները, այլ նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցները։

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Արցախում այլևս բախումներ չեն լինի, և Հադրութի դեպքը կլինի միակ սրացումը, որ տեղի է ունեցել Արցախում ռուս խաղաղապահների ներգրավումից հետո։

Ավելին՝ տեսանյութում