«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Փույա Հոսսեինի. Ժողովրդին, պետական և ոչ պետական կառույցներին հրավիրում ենք միանալու այս ազգային շարժմանը

Փույա Հոսսեինի. Ժողովրդին, պետական և ոչ պետական կառույցներին հրավիրում ենք միանալու այս ազգային շարժմանը

Սեպտեմբերի 1-ին, Երևանում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝  «Հայաստան-Իրան  ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն»  հիմնադրամի  և  «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության միջև:

Սույն  հուշագրի  նպատակն է՝  նպաստել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն»  հիմնադրամը, որը  մասնագիտացված կերպով գործելու է երկու եղբայրական և հարևան երկրների միջև՝  երկկողմ հարաբերությունների լայն տիրույթում, կամուրջ է հանդիսանալու Հայաստանի և Իրանի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, մեդիա  ոլորտների  և  հանրության  բոլոր շերտերի միջև:

Իրանը Հայաստանի բնական ռազմավարական գործընկերն է, և հակառակը։ Սյունիքով անցնող ճանապարհը հայերի համար միշտ հայտնի է եղել  որպես «կյանքի ճանապարհ», և վերջին տարիների բարդ պայմաններում մենք տեսնում ենք դրա ռազմավարական նշանակությունը՝ երկու ժողովուրդների և երկու երկրների գոյության ու ազգային անվտանգության համար։

Առհասարակ, Իրան-Հայաստան ռազմավարական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն երկու երկրների համար: «Բնական գործընկեր» նշանակում է, որ հարաբերությունները խարսխված են անփոփոխ աշխարհաքաղաքական սկզբունքի, ընդհանուր շահերի ու անվտանգության վրա, այլ ոչ թե՝  տերությունների կարճաժամկետ կամ երկարաժամկետ փոփոխական շահերի։ Իրանի և Հայաստանի շահերն ու անվտանգությունը  միահյուսված  են միմյանց. հազարավոր տարիներ ի վեր, և դեռ հազարավոր տարիներ էլ մենք ապրելու ենք կողք կողքի՝ որպես երկու ընտանիք և հարևան:

Հաշվի առնելով  այն փաստը, որ հարևան երկու երկրների համակողմանի և արժանավայել զարգացումը, պետությունների սահմանափակ ռեսուրսների պայմաններում, պահանջում է մասնավոր հատվածի, քաղաքական կուսակցությունների ու խմբերի, տնտեսական ինստիտուտների ու միությունների, մշակութային կենտրոնների, կազմակերպությունների, առողջապահական ու հումանիտար ոլորտի կազմակերպությունների, լրատվամիջոցների առավել ակտիվ մասնակցություն՝  մենք որոշեցինք երկու երկրների պետական կառույցներին, և ժողովրդական-հանրային  բոլոր  խմբերին, օղակներին հրավիրել՝  ակտիվորեն մասնակցելու հարևան երկու ժողովուրդների ու պետությունների միջև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման գործընթացներին:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունն արեց առաջին քայլը այս ուղղությամբ, ինչն արժանացավ իրանական կողմի ջերմ արձագանքին: Համայն ժողովրդին, պետական և ոչ պետական կառույցներին հրավիրում ենք միանալու այս ազգային շարժմանը: Այս փոթորկոտ տարածաշրջանում մենք միմյանցից բացի ոչ ոքի չունենք, և  մեզանից առավել  ոչ ոք  չի կարող սրտացավ լինել մեր հանդեպ: Իրան-Հայաստան միությունն այլընտրանք չունի:

Կեցցե՛ Հայաստանը:
Կեցցե՛ Իրանը:

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր
Փույա Հոսսեինի