Քենեթ Ռոթ. «Հարց է առաջանում՝ ԵՄ-ն ցանկանում է պարզապես արևմտամետ բռնապետությո՞ւն հաստատվի ՀՀ-ում, թե ժողովրդավարություն». Aravot.am
«Մինչև ընտրությունները մեր կազմակերպությունը զգուշացնում էր, որ Փաշինյանն ու իր կուսակիցներն ունեն բռնատիրական հակումներ, որոնք դրսևորվել էին քարոզարշավի ընթացքում։ Փաշինյանը չարաշահել է որոշ օրենքներ և կառավարության հայեցողականությունը ընդդիմադիր թեկնածուներին, քննադատող ձայներին, անկախ լրագրողներին և հայ առաքելական եկեղեցուն ճնշելու համար»,- «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց IODA գործադիր խորհրդի անդամ, նախկինում Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:
Անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, Քենեթ Ռոթն ասաց․
«ԵՄ-ն հսկայական գործիքակազմ ունի իր ձեռքին, այն չպետք է մտածի, որ եթե ինչ-որ բան ասի ՀՀ-ի դեմ, դա կմղի ՀՀ-ին դեպի Ռուսաստանի ճամբար։ ԵՄ-ն պետք է հասկանա, որ իր քաղաքականությունը, որն այս պահին անտեսում է խնդիրները, էլ ավելի է խորացնելու բոլոր մտահոգություններն ու խնդիրները։ Տպավորություն է, որ Փաշինյանն ուզում է երևանյան սկզբունքները կամ չափանիշները առաջ քաշել կոպենհագենյան սկզբունքների փոխարեն և ժողովրդավարությունը փոխարինել բռնապետությամբ»։
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ օրեցօր ավելի առճակատող հռետորաբանությունը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, արդյոք դա նպատակ ունի՞ թուլացնելու ՀՀ ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ եկեղեցին, Քենեթ Ռոթն այսպես պատասխանեց․
«Եկեղեցին ամբողջ աշխարհում հասարակության անկախ ձայնն է, որը պետք է հարգվի։ Ժողովրդավարությունն այն մասին չէ, որ եկեղեցին միայն պիտի հոգևոր հարցերին անդրադառնա, քաղաքականությանը՝ ոչ։ Եկեղեցին կարևոր քաղաքական և նաև բարոյական ձայն է։ Կառավարությունը փորձում է սահմանափակել՝ դատելով եկեղեցուն, թույլ չտալով խոսել կառավարության քաղաքական մասին, որը հակաժողովրդավարական է։ Կառավարության այս քայլը հակասում է կրոնական կազմակերպությունների դերակատարման իրավունքին ժողովրդավարական հասարակությունում։ Եկեղեցին էլ ունի խոսքի ազատության իրավունք, նաև սփյուռքն ունի խոսքի ազատության իրավունք, խոսքի ազատությունը չի սահմանափակվում ազգային սահմաններով։ Սրանք ընդհանուր սկզբունքներ են, որոնք ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ։
Ամբողջական հոդվածը`«Առավոտ» –ում:


