«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է»

«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է»

Հոկտեմբերի 15․Վանո Սիրադեղյանի հիշատակի օր

«…Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան...»:

«...Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը: Իրենք` նախիրով, իրենք ոհմակով լինելով` էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես...»:

Վանո Սիրադեղյան

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)  հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում` որպես նրա անձի և վաստակի իրական գնահատական և հարգանքի տուրք։
Սակայն Փաշինյանի որոշմամբ Վանո Սիրադեղյանը հուղարկավորվում է Կոթի գյուղում 

Տեսանյութը՝ 2021թ.