«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին. որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ

Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին. որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ

Այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար,ովքեր փորձում են Վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ և որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ:

Նախորդ նյութում նշել էի,որ իր կոչով Վարչապետը ընդհակառակը վերականգնում է սահմանադրական կարգը, հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունը ազատագրելով և ժողովրդին վերադարձնելով:

Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը:

Ըստ աղբյուրի Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ

Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ Քրեական Դատարանի Նախագահ

Արշակ Վարդանյան Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր

Մխիթար Պապոյան Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել:

Վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործը ուղարկել Սահմանադրական Դատարան, որպեսզի Սահմանադրական Դատարանը որոշի թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է թե ոչ:

Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ:

Վերաքննիչ Դատարանը, Վազգեն Ռշտունու գլխավորությամբ՝ այն հիմքով, որ գործը կասեցված է և գտնվում է Սահմանադրական Դատարանում մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Գլխավոր Դատախազի բողոքը :

Սահմանադրական Դատարանը ՀՀԿ ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ և որոշում կայացներ, որ Քոչարյանի արարքների հետևանքով Սահմանադրական կարգը չի տապալվել:

Եվ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ Սահմանադրական Կարգի տապալումից:

Նույն աղբյուրը նաև նշել է, որ Քոչարյանը և պաշտպանական կողմը նախօրոք տեղյակ են եղել կայացվելիք որոշումից, ավելին այն քննարկվել է իրենց հետ:

Նրանց խաղաքարտերը խառնվել են երբ ԱԺ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ահազանգել է դավադրության մասին և կոչ արել ժողովրդին հավաքել Նոր Նորքի դատարանի մոտ:

Ստիպված Քոչարյանին դատարան չեն բերել, մտավախություն ունենալով որ ժողովուրդը չի թողնի նրան հեռանալ դատարանից:

Այն մասին, որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ ըստ նույն աղբյուրի Ռ,Քոչարյանը Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել է այնտեղից, նախորոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով:

Այստեղ արդեն հարցեր են առաջանում նաև Արդարադատության Նախարար Զեյնալյանին:

Կարծում եմ, այս պարագայում խոսել արդարադատությանը միջամտելու, կամ ընդհանրապես դատական համակարգի մասին ավելորդ է:

Այն ոչ միայն չկա Հայաստանում, այլ պետք է ազատագրվի և նոր ստեղծվի:

Այնպես որ, խորհուրդս Վարչապետի գործողություններում անօրինականությունների հիմքեր փնտրողներին՝ եթե վերը նկարագրվածի 10 % -ը ճիշտ է, ապա մենք գործ ունենք ՀՀ Պետության և ժողովրդի դեմ պլանավորված դավադրության հետ, որին մասնակցել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորներ, այլ ոչ թե արդարադատության հետ և Վարչապետը պարտավոր է կանխել և վնասազերծել, իսկ հարուցված քրեական գործով պետք է պարզվեն դավադիրների ողջ շրջանակը:

Այնպես որ հանգիստ նստեք տեղներդ և սպասեք զարգացումներին:

Արտակ Գալստյան

Իրավապաշտպան