«  Դեկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика


Ռադյարդ Քիփլինգ. Ստրուկը, որը դառնում է արքա, կործանիչ է ամեն կառույցի (տեսանյութ)

Ռադյարդ Քիփլինգ. Ստրուկը, որը դառնում է արքա, կործանիչ է ամեն կառույցի (տեսանյութ)

ՍՏՐՈՒԿԸ, ՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՔԱ

Երեք բան է միշտ երկիրը ցնցում,
և չորս բանի էլ մենք չենք դիմանա, _
Այսպես է գրել իմաստուն գրքում
Սողոմոնն ինքը, և թող իմանա
Մեզնից ամեն մեկն այդ մասին ընդմիշտ
և ամեն մեկս թող հավետ հիշի,
Որ չորս նզովքից ամենից վատթարն
ստրուկն է՝ նստած գահին ուրիշի:
Անբարո կինն է թե ամուսնանում,
զավակ է ծնում՝ մեղքն է մոռացվում:
Անմիտն ուտում է և քուն է մտնում,
իսկ երբ քնած է, ձայնը չի լսվում:
Թե աղախինն է դառնում տիրուհի,
նրանից հեռու դու մնա կյանքում:
Փրկություն չկա, սակայն, ստրուկից,
որը մեր գլխին արքա է կարգվում:
Հիմար է՝ գործում կառուցողական
և կործանիչ է ամեն կառույցի:
Չի լսում ձայնը բանականության.
իր գոռգոռոցն է վերջը զրույցի:
Իշխում է միայն իշխելու համար,
ուժով է ճնշում ոգին իմաստուն
Եվ իմաստուն է հռչակում նրան,
ով որ քծնում է՝ ՛՛Միակ ճիշտն ես դու՛՛:
Ստրուկ է եղել, ուրեմն՝ սովոր,
որ դժբախտության պահին սոսկալի
Իր գործած ամեն արարքի համար
իր տերն է միայն պատասխան տալիս:
Ու երբ որ արդեն երկիրն ամենայն
դժոխք է դարձնում վարքով տմարդի,
Մեղավորի է որոնում միայն,
որ նրա վրա մեղքերը բարդի:
Միշտ այնպես հեշտ է խոստումներ տալիս,
բայց խոսքն է շուտով նա տալիս քամուն:
Ահ կա իր սրտում՝ թե՛ բարեկամից,
թե՛ մերձավորից, ինչպես թշնամուց:
Համառ է ու բիրտ, երբ որ հարկ չկա,
թույլ է, երբ հարկ է լինել աննկուն:
Ստրուկը, որը դառնում է արքա,
հոգով ստրուկ է դարձյալ իր կյանքում:

Ռադյարդ Քիփլինգ

Անգլերենից թարգմանեց Խորեն Գասպարյանը