Ռոբեն Վարդանյան. Դուք կին ձերբակալող ու կալանավորող, պատանի խոշտանգող, լրագրողներին վիրավորող բարոյազուրկ հավաքածու եք
Դուք կին ձերբակալող ու կալանավորող, պատանի խոշտանգող, լրագրողներին վիրավորող բարոյազուրկ հավաքածու եք։
Դրսում մշտապես պարտված, խեղճ ու անբովանդակ։
Ներսում ճղճիմ, լկտի և միշտ ծիծաղելի։
Ձերը էժան պոպուլիզմն ա, թե բա նախկինում այսպես այնպես էր։
Նախկինը հենց նրա համար է նաև նախկին, որ ոչ թե քարոզչության համար օգտագործվի, այլ չկրկնվի, որ մերժող եկողները լավը, նորն ու որակովը առաջ տանեն ոչ թե անցածի հետ համեմատվեն։
Բայց դուք նախկինների հետ չեք չափելի, դուք ուղղակի թշնամի եք և ձեր միակ թիրախը ում դեմ պայքարում եք դա Հայաստանն է, հայ ժողովուրդը, եկեղեցին, անկախ պետությունն ու հայոց պատմությունը, մեկ բառով ասած` հայկականությունը։
Մնացածում դուք որպես գործոն չկաք։
Ընտանիքում ու տանը ուժեղ են լինում հայրաբար, մինչդեռ դուք թույլ եք դավադրաբար։
Նշենք, որ այսօր բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, որը նորածին երեխայի մայր է: Ձրբակալվել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը:


