Դատախազությունը միջնորդեց Միքայել արք. Աջապահյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Աջապահյանի մի շարք հայտարարություններ իմ համար, մեղմ ասած, անընդունելի են:
Սրանով հանդերձ, Աջապահյանը դասական քաղբանտարկյալ է: Նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մեկ անձի կամայականության դրսևորում է, ըստ պահի և ըստ անհրաժեշտության արձակված հրամանի արդյունք:
Հայաստանի օրվա իշխանությունները անշեղորեն գնում են բռնապետության հաստատման ուղիով:


