«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Ռուբեն Մելիքյան. ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար

Ռուբեն Մելիքյան. ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար

ԱՐԴ/0444/01/26

Սա սոսկ քրեական գործի համար չէ, այլ իսկական խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար, եթե նա ունի ազգային ինքնագիտակցություն։

Այս համարով թվագրված քրեական գործի ներքո «հայկական» անվանվող պետությունը մեղադրյալի աթոռին է դրել ու դատում է Թադևոս առաքյալի աթոռակալ, Սբ. Գրիգոր Լուսավորչի գահի 132-րդ գահակալ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

Սա այլևս անջնջելի խարան է։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան

Նշենք. ՀՀ դատախազը հաստատել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։ 

Հիշեցնենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ՀՀ տարածքը բացակայելու արգելքը։

Գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը «խոչընդոտելու» մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին  Երկրորդի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։

Մեղադրական եզրակացությունը հաստատվել է 2026 թվականի հուլիսի 28-ին և ուղարկվել դատարան: Գործը մուտքագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին:

Հիշեցնենք՝ ՀՀ սահմանադրությամբ Հայաստանն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից։ Բացարձակապես անջատ։