Ռուբեն Մելիքյան. Ինչու է իշխանությունը խայտառակ քրգործ հարուցել Վեհափառի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ (տեսանյութ)
Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ, փաստացի քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ Հայրապետի ու Հոգևոր խորհրդի անդամների դեմ, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ Հայաստանից դուրս գալու արգելք սահմանելն է։ Այսինքը բռնապետական տեժիմի հերթական գործիքը, որով խոչընդոտում են Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես՝ կարևորագույն մարմնի Եպիսկոպոսաց ժողովի գումարումը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը։
Քանի որ սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունը Եկեղեցու գործերին չի խառնվում, ապա այն նշանակում է, որ այս բոլոր գործողությունները նաև Մասյացոտնի թեմի կարգալույծ նախկին առաջնրոդի հայցի ապահուվումը պետք է դիտարկել Սահմանադրության լույսի ներքո։
Չի կարող կարգալուծություն որևէ կերպ իրավական վիճարկման ենթարկվել, ուղղակի այս դեպում ԴԱՀԿ-ն որոշել է, որ դատական ակտը չի կատարվել... Հող են նախապատրաստել Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանք առաջադրելու համար։ Սա նշանակում է կազմալուծել կրոնական կազմակերպության գործունեությունը, սա ուղիղ Փաշազադե-Փաշինյան գրոհն է Եկեղեցու դեմ՝ Փաշազադեն համապատասխան հրահանգից հետո»։
Նշենք՝ ՔԿ-ն քրգործ է հարուցել Վեհափառի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ, պահանջելով «Արման Սարոյանին ճանաչել որպես ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ»
Ավելին՝ տեսանյութում


