Ռուբեն Մելիքյան. «Իզմիրլյան»-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ (տեսանյութ)
Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում «իրավապահ» մարմիններն ամբողջությամբ վերածվել են իշխող քաղաքական ուժի ու անձամբ դրա ղեկավարի նեղ շահերը սպասարկող քաղաքական կառույցների։ Այդ մարմինների աշխատանքում «իրավունքի շահ» կոչվածը գնալով մոմի պես հալչում է։ Այլ կերպ՝ օրենքի ձևական, ընթացակարգային կողմը պահում են, բայց բովանդակային, արժեքային կողմը ոչ մի կապ չունի բուն իրավունքի հետ - փաթեթի վրա գրված է «կոնֆետ», բայց մեջը ինչ-որ աղտեղ բան է։ Ու դրա մասին վկայող փաստերը անթիվ-անհամար են։
Ուստի արդեն հիմա՝ անգամ Քննչականի պարզաբանումները չլսելով, կարելի է փաստել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ, ու այն ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ։
Նշենք, այսօր վաղ առավոտից իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի՝ Արմեն Չարչյան աշխատասենյակում։ Առգրավվել են գլխավոր հաշվապահի և հաշվետարի համակարգիչները։
ԲԿ-ի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը նշել է, որ Արմեն Չարչյանն այսօր նախատեսված վիրահատություններ պետք է իրականացներ, սակայն դրանք կիրականացվեն այլ մասնագետների կողմից, որպեսզի բուժառուների սպասարկումը չխաթարվի։
Քննչական կոմիտեից ասել են, թե «քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»՝ այլ մանրամասներ այս փուլում չհայտնելով։
Հայր Հովհաննեսն ընդգծեց՝ սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում է։
«Մենք սրան սպասում էինք, ասեմ ավելին՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում»,- նշեց Հայր Սուրբը։
Հայր Հովհաննեսը լկտի սուտ է որակում ՔԿ-ի այն պարզաբանումը, որ ԲԿ-ն խոշոր չափի հարկեր չի վճարել։
«Մենք կապ չունենք նման բանի հետ, բացարձակ մտավախություն չունենք, մեր գործն արդար է»։
Հիշեցնենք՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում է ստանում Միքայել սրբազանը։
Լրացված.
Առգրավվել են Արմեն Չարչյանին պատկանող համակարգիչը, գումար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հոկտեմբերի 9-ին․ հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Գործում նշված է, թե իբր «Իզմիրլյան» ԲԿ-ն բժշկական գույք է ձեռք բերել ավելի թանկ արժեքով, քան շուկայականն է, ընկերությունից, որը պատկանում է բարձրաստիճան հոգևորականներին։ Տեղեկությունը ստացել են ԱԱԾ-ի հատուկ գործողությունների շնորհիվ։
Ավելին՝ տեսանյութում


