Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը. «Ռազմական շքերթի պատրաստվելն անբարոյական է, երբ զինվորներն ու սպաները գտնվում են Ադրբեջանի բանտում»
Լաո Ցզի, «Դաո Դե Ցզին», պ․17 (մ.թ.ա. 6-5-րդ դարեր)
Պարբերություն 17. «Լավ կառավարողը նա է, ում մասին ժողովուրդը գիտի միայն, որ նա գոյություն ունի։ Որոշ չափով վատն են այն կառավարողները, որոնք ժողովրդից պահանջում են սիրել իրենց և մեծարել։ Էլ ավելի վատն են այն կառավարողները, որոնցից ժողովուրդը վախենում է, և բոլորից վատ են այն կառավարողները, որոնք արհամարհում են ժողովրդին։ Ով չի արժանանում վստահության՝ նա չի օգտվում մարդկանց վստահությունից։ Ով խոհամիտ է և խոսքերի մեջ զուսպ, նա հաջողությամբ գործերն է կատարում և ժողովուրդն ասում է, որ նա հետևում է բնականությանը»։
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հայտարարություն է փոխանցել, որը ներկայացնում են ստորև․
«Մայիսի 25-ը Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Սա արդեն երրորդ ծննդյան տարեդարձն է, որը նա անցկացնում է Բաքվում ապօրինի կալանքի տակ։
Իր ծննդյան օրը նա հայերենով դիմել է հայ ժողովրդին՝


