«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստ է

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը։ Արտգործնախարարության խոսնակ Անատոլի Գլազը երկուշաբթի Twitter-ում գրել է, որ բելառուսական կողմը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել բանակցային գործընթացը։

«Ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է՝ բանակցությունների վայրին մոտ։ Սպասվում է, որ ռուս բանակցողների հետ հանդիպումը կսկսվի մոտակա ժամերին»:

 Ուկրաինական պատվիրակության կազմում են «Слуга народа» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի պատասխանատու Միխայիլ Պոդոլյակը և այլք:

Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կիրակի ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպումը տեղի կունենա Ուկրաինայի և Բելառուսի սահմանին՝ Նարովլյա քաղաքից ոչ հեռու։

Նշենք, որ երեկ` փետրվարի 27–ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը. «Ձեր տարածքից Ռուսաստանի Դաշնության զորքերը հրթիռներ են արձակում Ուկրաինա։ Մեր երեխաները սպանվում են ձեր տարածքից, մեր տները քանդվում են, փորձում են պայթեցնել այն ամենը, ինչ կառուցվել է տասնամյակների ընթացքում»,– ասել է նա։ 

Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը ներկայացրել է այսօր առավոտվա դրությամբ ռուսական կողմի առկա կորուստները:

  • Ինքնաթիռ՝ 29,
  • Ուղղաթիռ՝ 29,
  • Տանկեր՝ 191
  • Զրահապատ մարտական մեքենաներ՝ 8146
  • Գրադ՝ 21
  • Անձնակազմ՝ 5300 (ճշտվում է):

Իր հերթին տվյալներ է ներկայացրել նաև Ռուսաստանի ՊՆ-ն.

Ռուսական զինված ուժերը ռազմական հատուկ գործողության ամբողջ ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1 067 օբյեկտ: Ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 27 կառավարման կետ եւ կապի հանգույց, 38 ՀՕՊ զենիթահրթիռային համալիր՝ Ս-300, «Բուկ Մ-1» եւ «Օսա», ինչպես նաեւ 56 ռադիոլոկացիոն կայան:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են փոքրաթիվ ռուս գերեվարվածների մասին:

Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են թուրքական արտադրության 3 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Դրոնները խոցվել են Չեռնիգովի մերձակայքի մարտերի ընթացքում։

Հայտնի է, որ դեռ մարտական գործողություններից առաջ Թուրքիան «Բայրաքթար» ԱԹՍ-ի մի քանի համալիրներ է մատակարարել Ուկրաինա։

Լրացված.

Ռուս զինվորականները լիովին հսկում և վերահսկում են Զապորոժիայի ատոմակայանի շրջակայքը, ճեպազրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։ «ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է աշխատել օբյեկտների պահպանման և ռադիոակտիվ իրավիճակի վերահսկման ուղղությամբ», - ասել է Կոնաշենկովը։
 Նրա խոսքով` ֆոնային ճառագայթումը նորմալ է։