«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

«Սա է հարցը, որին պետք է պատասխանի իշխանությունը և ԱԺ-ում գործող յուրաքանչյուր պատգամավոր»

«Սա է հարցը, որին պետք է պատասխանի իշխանությունը և ԱԺ-ում գործող յուրաքանչյուր պատգամավոր»

Սա հերթական հանգուցային կետ է և կարևորագույն պահ ժողովրդական վերջին ծննդից հետո

Ժողովրդվարության պայքարը շարունակվում է ընդդեմ կոռումպացված և հակաժողովրդական և հակաժողովրդավարական, իսկ որոշ դեպքերում՝ հակապետական դրսևորումների, առանձին անձանց, խմբերի և ուժերի դեմ (և ներքին և արտաքին)։

Սա մեծ հաշվով մի գործընթաց է և խնդիրների ամբողջություն, որն այս կամ այլ ծավալով միշտ էլ առկա է գրեթե ցանկացած պետության առջև, առավել ևս՝ մեր պետության բազմաթիվ ավելի բարդ առանձնահատկությունների պարագայում։

Այսինքն, մեր ժողովրդավարությունը պետք է լինի տոկուն ինչպես ներքին և արտաքին ճնշումների, այնպես էլ՝ քողարկված կամ բացահայտ ազդեցությունների հանդեպ։ Հայաստանն այլընտրանք չունի։ Նկատի ունեմ այլ պարագան կամ իրադրությունը ըստ էության մեր պետության, պետականության, ինքնուրույնության փաստացի մասնակի զիջումն է։ Եվ երբ ես ասում եմ սա, նկատի ունեմ, որն առավել վտանգավոր է ոչ ֆորմալ կորուստն ինքնիշխանության, որպիսի գործընթացն առանձնապես տեսանելի չեն, սակայն դրանք միշտ և անմիջապես համակարգված կիրառության են բերվում պետության համար վճռորոշ պահերին և ապահովում հարցերի հանգուցալուծումը հօգուտ տարբեր սուբյեկտների և/կամ ուժերի, բայց միշտ մեր պետության և ազգային շահի դեմ՝ ընդդեմ սուվերենի՝ ժողովրդի։
Այսպիսի օրինակները շատ են և այժմ չեմ ցանկանում ծանրաբեռնել տեքստը։

Այժմ ևս ընթանում են նկարագրածս գործընթացները այսօր օրակարգային դարձած ՍԴ հարցի կապակցությամբ։
Վերջին 20 տարիների ընթացքում Ժողովրդի աննախադեպ վստահությունը վայելող իշխանությունը վերջապես ձեռնամուխ է եղել այս կարևորագույն խնդրի հանգուցալուծմանը։

Վերը թվարկված բոլոր սուբյեկտները, գործոններն ու գործիչները գործի են դրվել։ Մի մասը կոնկրետ չարամիտ նպատակների ապահովման նպատակով, մի փոքր մասն էլ ապակողմնորոշման հետևանքով, կամ նրանց հետ պատշաճ և հետևողական աշխատանքի ժամանակին չկատարման հետևանքով։ Բոլոր հասանելի միջոցներով իրականացվում է հակաքարոզչություն, պրոպոգանդա՝ ընդհուպ մինչև ահաբեկման նպատակով սպառնալիքներ, որոնք ներկայացվում են օրենքով պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիության քողի և իբր ծանրակշիռ իրավաբանական վերլուծությունների քողի տակ։
Այս հիստերիայի ահագնացումն ու գագաթնակետին մոտեցումը պայմանավորված է մեկ պարզ բանով՝ ժողովրդի լիարժեք վստահությունը վայելող քաղաքական իշխանությունը, ապաև ժողովուրդը մոտ է խնդրի այնպիսի լուծման, որը ևս մեկ բեկումնային հարված է հասցնելու այսպես կոչված խորքային պետությանը (այսուհետ կասեմ հակապետություն), այդ հակապետական խմբավորմանը։

Եվ այս ամենը շատ բնական է, նույնիսկ շատ «օրգանական» (ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, պետությունը պայքարում է կյանքի համար տարբեր վարակների, սնկերի և այլ քայքայիչ բազմազանության դեմ)։
Հիմա, ինչ են անում այս ուղղությամբ այդ խորքային պետության՝ հակապետության, պահապանները․ փորձում են հնարավորինս և մինչև վերջ, այո մինչև վերջին պահը, սառնասրտորեն իրականացնել բոլոր հնարավոր այն քայլերը, որոնք կապահովեն նրանց նվազագույն կորուստները և առավելագույնս կսասանեն իշխանության դիրքերը՝ որոշումները։

Այս նպատակով գործի են դրվել բոլոր հասանելի ռեսուրսները՝ մեդիա արշավներ, տարբեր տրամաչափի ասուններ ոչ այնքան, անարժանապատվությունից խոսող անարժաններ, դատարկներ և դրանից էլ անդին, «լուրջ և անլուրջ» իրավաբաններ և ոչ այնքան, «վերլուծաբաններ» և քարոզիչներ, ընդդիմադիրներ և իշխանության մեջ ինտեգրված (եթե կուզեք ներդրված կամ հանգամանքների բերումով հարմար պահի հարմար դիրքում հայտնվածներ) գործիչներ և գործիքներ, ապատեղեկատվության տարածման տարբեր խողովակներ, անհատական քարոզիչներ և այլն։

Դրված են մի քանի նպատակներ, որոնք ըստ հնարավորության պետք է ապահովվեն․

• Ամենամեծ խնդիրն իհարկե ՍԴ-ն, կամ իրենց խրամատն ընդդեմ ժողովրդի պետության, պահելն է,
Այս նպատակի համար կան բազմաթիվ գործողությունների ծրագրեր, որոնց մի մասի մասին արդեն նախկինում ահագին խոսել ենք, իսկ հիմա երբ իշխանությունը լցվեց վճռականությամբ, կամք ձևավորեց, կազմակերպվեց, բոլոր վերը նշված միջոցներով փորձ է արվում գործընթացը նորից զարտուղիով տանել և փակուղի մտցնել։

Կհիշեք բնականաբար, որ տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ տարբեր դեմքեր խոսում էին ու դժգոհում, որ այս կամ այն հարցը պետք է ուղարկվեր ՍԴ (մի դեպքում Նախագահին էին ուղղված, մյուս դեպքում կառավարությանը կամ Ազգային ժողովին)։ Եվ այս իբր իրավական պահանջի հիմքում միշտ ընկած է եղել այդ կոնկրետ հարցերի վերաբերյալ գործողությունների ծրագիրը, որոնց վերջակետերը պետք է դներ ՍԴ-ն կամ ավելի կոնկրետ, ինչպես Հրայր Թովմասյանի օգնականն է, հայտարարում ՍԴ-ում գործող մեծամասնությունը։

Հենց այս մեծամասնությունը պահպանելուն են ուղղված նկարագրված ջանքերը։

Այս մեծամասնությունն է հենց այն չարորակ ուռուցքը, որը խնամքով աճեցվել, կազմակերպվել և ձևավորվել է և պատրաստ է գործել, սակայն հնարավորություն չի ստանում կարծես։ Սա է տագնապի առիթներից մեկը։

Հիմա տարբեր եղանակներով և խողովակներով փորձ է արվում կոտրել Ազգային Ժողովի վճռականությունը տարբեր մտացածին, կեղծ, կամ ոչ էական սպառնալիքներով, փորձելով հասնել բաղձալի արդյունքի՝ կոտրել ժողովրդական ցասման արդյունքում ձևավորված օշխանության ամենաէական քայլերից մեկը՝ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը։

Ինչպես՝
Նախ պրոպոգանդա էր տարվում, որ օրենսդրական նախաձեռնությունը առ այն որ Օրենսդիրը իր իշխանազորության հարցերով ինքություն է որոշում ՍԴ դիմել չդիմելու հարցը հակասահմանադրական է, հանցագործություն է, հեղաշրջում է և այլն ․․․ ։ Սա իհարկե վերը նշված հիստերիայի դրսևորումն է։

Երկրորդ՝ փորձեր ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծերն ուղարկել ՍԴ, ինչի համար պետք է Սահմանադրությամբ սահմանված չափով պատգամավորների քվե․

Երրորդ՝ մի հնարք, որի համաձայն՝ այս կարևոր հարցը ոչ թե ԱԺ-ն պետք է որոշի, այլ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Եվ սա մատուցվում է տարբեր խողովակներով (բնականաբար խոսքն այն մարդկանց մասին չէ, որոնք ուղղակի դրա վտանգավոր հետևանքների մասին չեն հասցրել խորհել)։

Այս բոլոր ուղղություններով «աշխատանքների» նպատակը մեկն է՝ նորից հարցը հասցնել ՍԴ-ում գործող <մեծամասնության> դաշտ կամ գոնե հնարավորինս նախ դանդաղեցնել հարցի հանգուցալուծումը, ապա հնարավորինս նվազեցնել դրա արդյունավետությունը և նոր արշավների ալիքներ հարուցելու նյութ ստեղծել։

Հիմա այս իրավիճակում ժողովրդի իշխանությունը կարող է դիմակայել այս խարդավանքներին կարող է և ոչ, և եթե ոչ ապա դա նշանակելու է և հանգեցնելու է նորից հետընթացի, խնդիրների խորացման, ճգնաժամի խորացման, ճահճի մեջ ավելի խրվելու ․․․․

Սա է հարցը որին պետք է պատասխանի իշխանությունը, այս պահին ԱԺ-ում գործող յուրաքանչյուր պատգամավոր ․․․

Տիգրան Եգորյան