Կարեվոր
Սամվել Աբրահամյան. Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է քննարկեն համազգային մեկ միասնական ճակատ ձևավորելու անհրաժեշտության հարցը
Ազգակործանը քայլ առ քայլ, հետևողականորեն կազմաքանդում է Հայաստանի պետական և հայ ժողովրդի ազգային-հոգևոր համակարգերը (ապացույցը՝ անձամբ իր և ողջ իրավապահ համակարգի վեջին առնվազն 8-9 ամիսների հակաօրինական, հակասահմանադրական և անբարոյական գործողությունները)։
Առաջիկա ընտրությունները ստանում են Հայաստանի Հանրապետության փլուզումը կանխելու նշանակություն։
Կարծում եմ, բոլոր ընդդիմադիր ուժերը (անկախ ամեն ինչից) , քաղաքացիական հասարակությունը և մտավորականությունը պետք է լրջորեն քննարկեն համազգային մեկ միասնական ճակատ ձևավորելու անհրաժեշտության հարցը։
Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյան


