Խոսք
Սամվել դպիր Գրիգորյան. Երուսաղեմից բերված խաչն օրհնվեց Անիի անունով
Այսօր Սիսիան համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ տ.Դավիթ քահանա Գիշյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող հերոսուհի մայր Անի Ավետիսյանին։
Տեր Հայրը հոգևոր զրույց ունեցավ Անիի հետ, բժշկության աղոթք կատարեց, նվիրեցինք հոգևոր գրքեր։
Վերջում Երուսաղեմից բերված խաչն օրհնվեց Անիի անունով՝ ի պաշտպանություն և պահպանություն Տիրոջից։


