«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանը (տեսանյութ)

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանը (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն «իրենց հաշվին»:

«ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նապարարի իրավասության սահմաններից»։

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
Դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը  մեկ ներկայացնել թեստի պատասխան։ Եթե աշխատողը չի ներկայացնում թեստավորման կամ պատվաստման մասին փաստաթուղթը, գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, նաև չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, և այդպես 10 աշխատանքային օր կամ հերթափոխ չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ձեռք բերում աշխատողին աշխատանքից ազատելու։ Նույն պատճառով 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օրվա բացակայությունը ևս գործատուի համար իրավունք է հանդիսանում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու։

Նշենք՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Լրացված.

ՀՀ կառավարությունը հայտնում է. «ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում»; Ավելին՝ ԱՅՍՏԵՂ: