«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ (ուղիղ)

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ (ուղիղ)

Սահմանադրական դատարանը չորրորդ օրն է՝ շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

Քաղաքական 7 ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Դիրքորոշում է հայտնել նաև պատասխանող կողմն ու որպես երրորդ կողմ ճանաչված իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև իրավապահ կառույցները։ Այժմ դատավորները հարցեր են տալիս կողմերին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, իսկ վարչական դատարանի՝ վերաքվեարկություն իրականացնելու վերաբերյալ վճիռը չկատարելն ուղղակիորեն առնչվում է ընտրակեղծարարության հետ: Փաստաբանը բացահայտում է համարում ՍԴ-ում ԿԸՀ նախագահի արած այն հայտարարությունը, թե ինքն անձամբ տեղեկացված է եղել ժամը 20:00-ից հետո տեղամասերում քվեարկության շարունակության մասին:
«Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար՝ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները: Ո՞վ է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպի ընտրական տեղամասում քվեարկության գործընթացը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ երրորդ բացահայտումը՝ ԿԸՀ նախագահն անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից: Ո՞ւմ միջոցով՝ ընտրական տեղամասի պատասխանատուի, ով, ի դեպ, հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»,- նշել է Վարդևանյանը: