ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը. Օր 5-րդ (ուղիղ)
ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը:
Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 4-ը կհրապարակի ընթացիկ գործով որոշումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, հայտարարել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ նշելով, որ դրանով է պայմանավորված դատարանի աշխատանքի խիտ ու լարված ռեժիմը։
Դիլանյանի փոխանցմամբ՝ գործի քննության շրջանակում այսօր ուսումնասիրվելու են գաղտնի փաստաթղթեր, ինչի պատճառով դատավարության այդ հատվածն անցկացվելու է դռնփակ։ Նիստին ներկա են լինելու միայն դատավորներն և դատավարության մասնակիցները։
Հիշեցնենք՝ հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական խայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մոտ էր անցողիկ շեմին, սակայն վերահաշվարկի ընթացքում ԿԸՀ-ն չեղյալ համարեց երեք ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե։ Ընտրական օրենսգրքի փորձագետները նշում են, որ ԿԸՀ-ի՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն իրավաչափ չէր։


