«  Մայիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողներից մեկը կալանավորվել է

Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողներից մեկը կալանավորվել է

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվող երկու անձանցից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է, հայտնում են Քննչական կոմիտեից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՔԿ-ից հայտնում են՝ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին Երևան քաղաքի Մուշ թաղամասում հանցագործություն կատարած անձինք Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն են գործադրել: