«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Շտապ օգնության վարորդները հրաժարվում են աշխատել, պահանջում են աշխատավարձի բարձրացում (տեսանյութ)

Շտապ օգնության վարորդները հրաժարվում են աշխատել, պահանջում են աշխատավարձի բարձրացում (տեսանյութ)

Շտապ օգնության վարորդները հրաժարվում են աշխատել, պահանջում են աշխատավարձի բարձրացում
 Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։

Վերջիններս պահանջում են, որպեսզի իրենց աշխատավարձերը բարձրացվի։ Նշում են, որ երկար տարիների խնդիր է, շատ են դիմել տարբեր կառույցների, հանդիպումներ են ունեցել Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, սակայն հարցը լուծում չի ստացել։

Հիշեցնենք՝ կառավարությունը մտադիր է 2022 թվականին կտրուկ ավելացնել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ֆինանսավորումը, Ոստիկանության բյուջեն 2021-ի համեմատ կավելանա մոտ 3 տոկոսով:
Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) հատկացվող բյուջեն թողնել գրեթե անփոփոխ:

Նշենք նաև՝ Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120 %-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին