«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Սուրենյան. Հայաստանում առաջիկա գիշերը սպասվում է սաստիկ սառնամանիք

Սուրենյան. Հայաստանում առաջիկա գիշերը սպասվում է սաստիկ սառնամանիք

Հայաստանում առաջիկա գիշերը սաստիկ սառնամանիք է սպասվում։Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը` հղում անելով օդերևութաբանական կանխատեսումներին։

«Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և դրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։ Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32...-34 աստիճան ցրտի»,– հայտնում է Սուրենյանը։

Աշոցքում օդի ջերմաստիճանն ամենացածր է լինելու ՀՀ-ում։ Շիրակի մարզի այլ բնակավայրերում ջերմաստիճանն առաջիկա գիշերը կհասնի մինչև -25...-30, Արագածոտնի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռնային շրջաններում նվազագույնը կգրանցվի -22 աստիճան, Սյունիքում` -20, Լոռիում` -19, Կոտայքի նախալեռնային շրջաններում ու Տավուշում` -13, Արարատում, Արմավիրում` -12 աստիճան։
Երևանում այսօր գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -9...-11 աստիճան։