«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Սյուզի Բադոյան. Վեհափառին ԿՏՐՒՃ ասող ԱԱԾ տնօրենն անցել է Եկեղեցու դեմ հարձակման 2-րդ փուլի

Սյուզի Բադոյան. Վեհափառին ԿՏՐՒՃ ասող ԱԱԾ տնօրենն անցել է Եկեղեցու դեմ հարձակման 2-րդ փուլի

«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների, որոնք Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են, վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու համար:

«Վեհափառին ԿՏՐՒՃ ասող  ԱԱԾ տնօրենն անցել է Եկեղեցու դեմ հարձակման 2-րդ փուլի: Ինքն է որոշում ` քահանան սպասարկի իր հոտին, թե ո՞չ Ծառայի Եկեղեցուն, թե գնա Պապիկյան Սուրենին ծառայի:

ՌԴ Վորոնեժի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արսեն քահանա Իսրայելյանը և Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Երեմիա քահանա Վարդանյանը զրկվել են իրենց ծառայության վայր վերադառնալու հնարավորությունից, քանի որ  այդպես է որոշել ԱԱԾ -ն ` հագուրդ տալու հակաեկեղեցական կառավարության սնափառ պահանջմունքին...»:

Լրագրող Սյուզի Բադոյան

Լրացված
ՌԴ Նոր Նախիջեւանի թեմի 4 քահանաների կանչել են վարժական հավաքների, նրանց ելքը Հայաստանից արգելվել է: Aravot.am-ը որոշ մանրամասներ պարզեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանից: