«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«System of a Down»-ը նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախի գոյապայքարին (տեսանյութ)

«System of a Down»-ը նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախի գոյապայքարին (տեսանյութ)

Հեղինակավոր System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է գրել, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է երգերի անվանումները՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»:

«Այս երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլև անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ մտածելով, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով, որպեսզի արձագանքի իրենց վայրագություններին»,- գրել է Թանկյանը:

Ռոք երաժիշտը նշել է, որ երգերից ստացված գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնության տրամադրմանը: