Տ. Սերոբ քահանայ Ազարեան. Դաւաճաններ ձեզ չեն յաղթելու: Չարը պիտի խափանուի եւ կործանուի
Սրտի խօսք-պատգամս...
Հայաստանում գտնուող մեր սիրելի հայրենատէր եւ եկեղեցապաշպան հաւատաւոր ժողովուրդին կարող եմ վստահեցնել, որ, բացի մի որոշ փոքր տոկոս կազմող փոքրամասնութիւնից, Սփիւռքի միլիոնաւոր նուիրեալ հայորդիները անսասան կանգնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Վեհափառ Հայրապետի, Հայոց ազատագրութեան, Արցախի, մեր ազգի միասնականութեան, սրբութիւնների, արժէքների, պատմութեան կողքին։
Ամո՛ւր եղէք Հայաստանում սիրելիներ, որովհետեւ մերժել ենք թուրքիզմը, պառակտումը, բաժանումը, ատելութիւնը, եւ հարիւր հազարներով Սփիւռքում անսասան կանգնում ենք Հայաստան եւ Արցախ աշխարհի հզօրացման, վերածննդեան եւ մեր բոլոր ազգային նպատակների իրագործման, եւ սրբութիւնները պահպանման կողքին։
Պէտք է եռա-բռնցքուել որ Հայաստանը կրկին ոտքի կանգնի այս նէօադրբեջանացման դէմ, եւ թօթափի նիկոլաթուրքիզմի հիւանդութիւնը ի սպառ։
Դաւաճաններ ձեզ չեն յաղթելու։ Թօթափեցէ՛ք վախը չարին դէմ, ամուր եւ հաստատուն կանգնեցէք առանց վախի, ձեր հաւատքը նրանց մահակից, ձերբակալումից եւ թրքասպառնալիքից հարիւրապատիկ ուժեղ է։ Ձեր կամքը նրանց սպառնալիքներից բիւր ուժեղ է, եւ ձեր խաչակիր միաւորուած բազուկներն են որ կոտրելու են ստրկութեան շղթաները։
Գօտեպնդուեցէ՛ք սիրելիներ, որքան որ աւելի միաբանուենք, չարը պիտի խափանուի եւ կործանուի, զի Աստուած հզօր է, զի Աստուած մեր Տէրն է, եւ Նա ընդ մեզ է։


