Տ. Սերոբ քհնյ. Ազարեան. Դու վերջին անձն ես ով իրաւունք ունի Յիսուս Քրիստոսի անունը իր բերանն առնելու
Միայնա՞կ էր Քրիստոս.. միայնա՞կ էր։
Ահա եւ դարձեալ Սուրբ Ծննդեան օրուան վաղորդայնին, ստիպուած եմ պղծութիւն պղծութեանց դաւաճանապետին անդրադառնալու իր հերթական ստաբարոյ զառանցանքին համար, որով նա արդէն թզի տերեւով է փորձում ծածկել իր անհամար մեղքերն ու ոճիրները։
Եւ Սուրբ Եկեղեցու դէմ իր արշաւին, այս անգամ փորձում է օգտագործել Տիրոջ Սուրբ անունը (օրհնեալ լինի Նա այժմ եւ յաւիտեան) որպէսզի դիւրախաբ ժողովուրդին համոզի որ որպէս «սրբակեաց քրիստոնեայ», երբ ոչ սրբակեաց է եւ ոչ իսկ քրիստոնեայ՝ թէ փորձում է իր պղծարարութեամբ «Եկեղեցին մաքրել», երբ իրականութեան մէջ նա իր ամբողջ էութեամբ ունի իր ԿՐՕՆը, որ իր անձն է..։ Իր ՎԱԽԿՈՏ, ԱՊԻԿԱՐ, ԱԹՈՌԱՄՈԼ անձը, որի համար պատրաստ է զոհել ամբողջ Հայաստանը եւ Հայ ժողովուրդը, ինչպէս որ բազմիցս դա ապացուցել է։
«Քրիստոս միայնակ էր» բառերը պղծարարի եւ նեռի բառերն են, սուտը որպէս ճշմարտութիւն՝ եւ չարը որպէս բարի ներկայացնելու յուսահատ փորձ։ Երբ աղանդաւորի կողմից միշտ հնչում է նոյն բառամթերքը, երբ ահաւոր մեղսագործութեանց պատճառն ու պատասխանատուն ու միայնակ ՄԵՂԱՒՈՐԸ եւ յանցագործը նրանք են եղել։
Քրիստոս միայնակ մնա՞ց մեր երկրում..։ Այո, շատ անգամ մնաց միայնակ մեր երկրում տեղադրուած չարի իշխանութեամբ, եւ իր որոշումներով դրուած բազմահազար խաչերի վրայ..։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու խաւարի իշխան պայմանաւորուած պատերազմի տարիր ողջ երկիրը, թշնամուն ծախեցիր մի ամբողջ սերունդի թափած արիւնն ու Հայոց բնօրանն հայրենիք՝ Արցախը։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու ոճրագործ սպանել տուեցիր հազարաւոր այն երիտասարդ կեանքերը, որոնք այսօր միայնակ ննջում են իրենց կոտորուած եւ տանջահար մարմիններով որպէս մունջ նահատակներ Աստուծոյ ատեանին դիմաց։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ նրանց երեխաները ՈՐԲ մնացին, անհայր կամ անմայր, անյոյս եւ անլոյս։ Նրանց կիները մատնուեցին դաժան ճակատագրի եւ տնազրկութեան, որպէսզի դու ստանայիր քո նիւթական պարգեւը թշնամիներից եւ լցնէիր դա մինչեւ հայատեաց եւ Քրիստոս ատող կոկորդդ..։
Քրիստոս միայնակ էր, այո. Երբ հաճոյքի եւ ժամանցի սիրահար բագոսասէրիդ համար, 15 երիտասարդ զինուորներ ողջ ողջ այրուեցին, երբ նրանց նահատակ եղբայրների մարմինները շաբաթներով նետուեցին նախարարիդ նկուղները, որպէս իրար վրայ նետուած «աղբ»։ Երբ ժողովուրդից տասնեակ հազարաւորներ անտեղի սպանուեցին որովհետեւ դու «արաղով» վիրուս հեռացնող էիր.. ՄԱՐԴԱՍՊԱՆ։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ հայ գերիները բաքուի եւ ադրբեջանի բանտերում տարիներով չարչարուեցին, տանջամահ արուեցին, յուսալքմամբ խենթութեան սահմանները անցան, եւ դու պարեցիր, զուարճացար, կերար եւ հարբեցիր այդ նոյն ժողովուրդի արիւնով։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ հայրենատէր հայ կանանց աչքերը փորեցին, ձեռքերն ու ոտքերը կտրեցին, մեր ծերերին ու երիտասարդներին խողխողեցին, գնդակահարեցին, տներն ու գիւղերը այրեցին ու քանդեցին, որպէսզի դու եւ քո ընտանիքը, դիտեն, ուրախանան, աւելի կողոպտեն, աւելի ցնծան եւ յղփանան կողոպտուած, թալանուած եւ աղքատութեան մէջ տառապող երկրում։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու ստախօս՝ ստեցիր եւ մի ամբողջ ժողովրդի մատնեցիր ահաւոր աղքատութեան, յուսալքութեան, անտարբերութեան եւ հայրենուրացման։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու ուրացող պիղծդ՝ ուրացար մեր Քրիստոսադրոշմ պատմութիւնը, Հայոց մեր դարաւոր զոհողութիւնները, մեր նախնիների թափած արիւնը եւ հազարամեակների հայրենիքը, մեր Արարատը, մեր սրբութիւնները, մեր արժէքները, թուրքերի ձեռքերով մեր դէմ կատարուած ողջակիզումը, եւ ամբողջապէս ցեղասպանուած քրիստոնեայ մեր ազգը Արեւմտեան Հայաստանում...։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու բանսարկուդ՝ բաժանեցիր մեր ազգի զաւակները, սեւերի եւ սպիտակների, հայաստանցիների եւ ղարաբաղցիների, մերոնցի եւ ձերոնցի, եւ այլասերեցիր, թմրանիւթ ներարկեցիր, թոյն տարածեցիր, եւ նոյն ազգի մէջ ատելութիւն սերմանեցիր միմեանց հանդէպ։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու որ հեղինակն ես «Երկրի Հակառակ Կողմը» պղծագրութեան, որի հաւատացողն ես, բանսարկու տարածողն ու նոյնակենցաղ ապրողը։ Երբ քեզ ընկերակցող պղծաբերան եւ պղծալից կեանքով ապրող ամբոխին եւ սքեմակիրներին արշաւ արշաւի ետեւից ձեռնարկեցիր Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, եկեղեցիները գրաւելով, սրբազաններին ու քահանաներին բանտարկելով եւ հալածելով, Շողակաթ հոգեւոր ալիքը փակելով, եւ Եկեղեցու հողայի, կալուածային իրաւունքները ոտնակոխելով, կողոպտելով եւ Քրիստոսին հալածելով մարդոց կեանքից։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու աւազակդ գողացար թոշակառու աղքատ մարդոց թոշակները, կողոպտեցիր նրանց բերնի հացը, կերար նրանց վառելիք լոյսի փողը, եւ լափեցիր նրանց դեղերի լումաները, վատից վատթարացնելով նրանց ապրուստի ծանր վիճակը։ Իսկ դու եւ քո օլիգարխ արիւնակերները գողացաք երկրի ընթերքն ու երեւելի հարստութիւն, որպէսզի թուրքի պէս դրանք բաժանես գողակիցներիդ եւ բազմամիլիարդ դոլարներով պարտքերի տակ կքած երկիրը թողես որպէս Հայ ժողովրդին ճիտին պարտքը։
Երկրի ընթերքն ու հարստութիւնը բաժանես գողակիցներիդ եւ բազմամիլիարդ դոլարներով պարտքերի տակ կքած երկիրը թողես Հայ ժողովրդին։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու բաքուից եկած Քրիստոսի թշնամիների հրամանները կատարում ես ամենայն ճշդութեամբ, ամենայն հնազանդութեամբ, Քրիստոսի եկեղեցիները կոչելով «չուլան», ինքզինքդ դնելով Տիրոջ տեղ Հռոմում եւ այլուր, ստելով, չարաբանելով, բանսարկելով, հերձախօսելով, բամբասելով, հայհոյելով։ Երբ երդմնազանցդ՝ դու ոճրագործ եւ պիղծ դաւաճան ծախեցիր ամբողջ ազգի երազներն ու նպատակները, եւ վախկոտ ու գարշելի բերանդ ՄԻ ՕՐ ԱՆԳԱՄ չբացեցիր Հայ ազգի թշնամի ալիեւի եւ փաշազադէյի դէմ։
Քրիստոս միայնակ էր, այո. երբ դու էլ գիտես, թշնամիներն էլ գիտեն որ որեւէ խաղաղութիւն չի եղել ու չի լինելու մինչեւ ատամները զինուած ադրբեջանի եւ Հայաստանը թուլացնողիդ միջեւ, այլ ընտրութիւնից յետոյ լինելու է Հայաստանի անդամահատում, կոտորած եւ տարագրում ամբողջ Հայ ժողովրդի, եթէ մաս առ մաս չյանձնես Հայաստանը թուրքին։
Դու վերջին անձն ես այս աշխարհի վրայ որ իրաւունք ունի մեր Տիրոջ եւ Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի անունը իր բերանն առնելու, դու ամբողջ գոյութեամբդ միայն պղծել ես, բաժանել ես, ստել ես, պառակտել ես, այլասերել ես, սպանել ես, բանտարկել ես, կոտորել ես, ծախել ես, դաւաճանել ես, ապականել ես, գողացել ես, եւ ծիծաղել ու«ուրոր գնաս հետդ կգան» պարել ես այդ բոլոր պղծութեանց, ոճիրներիդ, սահմանադրական, օրինական անհամար խախտումներիդ, եւ չունենալով մարդկային կերպարի, խղճի եւ գոյութեան ամենափոքր սահմանումներն անգամ։
Լաւ իմացիր...
Քրիստոս միայնակ չէ...։ Երբ փչես վերջին շունչդ, պիտի տեսնես յաւիտենական դատաւորը, որի գահի տակ հազարաւոր անմեղ հոգիները յաւիտենական հծծիւնով բարձրացնում են իրենց արդար ձայնը. Եւ որոց գոչումն արեան յարաժամ խօսի. «Տէ՜ր սուրբ եւ ճշմարիտ, մինչեւ յե՞րբ ոչ դատիս. Եւ ոչ խնդրես զիրաւունս դատաստանի:»
Քրիստոս Տէրն է Հայաստան աշխարհին..։
Իսկ դու՝ մի ԱՆՊԷՏՔ, ՍՐԻԿԱ եւ ողորմելի վարձկան, որ բազմիցս ապացուցեց իր ով լինելը.. թուրք, որին չպէտք է նոյնիսկ մի հայ ընտրի.. ի հարկէ եթէ ՀԱՅ է։


